Daily Archives: February 22, 2016

Ֆրանցիսկ I-ը կոչ է արել վերացնել մահապատիժը

Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական  քարոզի ժամանակ Հռոմի Պապը  բոլոր երկրների կառավարություններին կոչ էր արել  համաձայնության գալ վերացնելու մահապատիժը: << Ես դիմում եմ  կառավարողների խղճին, որպեսզի միջազգային  համաձայնություն  ձեռք բերվի  մահապատիժը վերացնելու համար: Փետրվարի 22-ին  Հռոմում կայանալու է  <<Աշխարհը առանց մահապատժի>> միջազգային կոնֆերանսը:  Հուսով եմ, որ այդ միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա  մահապատիժը վերացնելու գործընթացում [...]

By |2016-02-22T12:25:54+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Բրիտանացի գիտնականները Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի վրա

Մեծ Բրիտանիայի Սաութհեմպտոնի համալսարանի գիտնականները  Հակոբ թագավորի Աստվածաշունչը  ձայնագրել են տեղեկատվության  հավերժական կրիչի` կվարցե թիթեղի վրա:  Այդ թիթեղը մասնագետները  ստեղծել են   օպտիկական 5D տեխնոլոգիայի միջոցով:  Թիթեղը  ունի  եզակի հատկություններ` տեղեկությունների լավագույն որակ, կայուն է մինչև   Ցելսիուսի 1000 աստիճան ջերմության  հանդեպ, պիտանելիությունը  Ցելսիուսի  190 աստիճանի պայմաններում  մինչև 14միլիարդ տարի է, իսկ սենյակային ջերմաստիճանում  պիտանելիությունը անսահմանափակ է:   [...]

By |2016-02-22T12:24:19+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

Ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է օրինագիծ, որը հայտնի է  Հովիվների պաշտպանության փաստաթուղթ անունով: Oրինագծին  կողմ է  քվեարկել  160 պատգամավոր: Այն   պաշտպանում է  հոգևորականներին, որոնք  չեն ցանկանում  կատարել  միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: << Հոգևորականները  ստիպված չեն լինի   կատարելու  արարողություններ, որոնք խախտում են նրանց  հավատքի ազատ դավանության իրավունքը>>-ասված է օրինագծում: Բացի դա օրենքում նշված է, [...]

By |2016-02-22T12:22:30+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  փետրվարի 19-21-ը  այցելել էր Բրազիլիա և  ավարտել Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տասնօրյա այցը: Մայրաքաղաք Բրազիլիայում  Պատրիարքը հանդիպել էր   երկրի նախագահ  Դիլմա Ռուսեֆի հետ: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ հանդիպումը անցել էր  ջերմ և բարեկամական մթնոլորտում:  Պատրիարքը պատմել  էր  Հռոմի Պապի հետ հանդիպման մասին, ապա քննարկել էին  միջազգային իրավիճակը, հատկապես  Սիրիայի դեպքերը: [...]

By |2016-02-22T12:20:29+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը կայցելի Հայաստան

Հայկական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  ընթացիկ տարվա սեպտեմբերին կայցելի Հայաստան:  Այս մասին  հայտարարվել է Հայ  Առաքելական եկեղեցու  Գերագույն  հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը կայացել էր  Մայր աթոռում փետրվարի 16-20-ը: Ներկայումս  Վատիկանը և Մայր աթոռ սուրբ Էջմիածինը  բանակցություններ են վարում  այցի կազմակերպչական հարցերի շուրջ: Որոշվելու է այցի  ամսաթիվը և կաթոլիկ Հովվապետի այցելության  [...]

By |2016-02-22T12:19:07+04:00February 22nd, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top