Daily Archives: February 12, 2016

Պատրիարք Կիրիլը Ժամանել է Հավանա

Լատինական Ամերիկայի երկրներ  կատարելիք այցի շրջանակներում  Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Պատրիարք Կիրիլը ժամանել է Կուբայի մայրաքաղաք  Հավանա: Օդանավակայանում Պատրիարքին դիմավորել էր Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: <<  Բարեկամական այցով  Կուբա եմ ժամանել  երկրի ղեկավար Պարոն Ռաուլ Կաստրոյի հրավերով: Կուբայի և Ռուսաստանի ժողովուրդներին  միավորում է  երկար տարիների համագործակցությունը և բարեկամությունը: Ես ցանկանում եմ հայտարարել, որ ջերմ  և [...]

By |2016-02-12T13:02:56+04:00February 12th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը շարունակում է աղոթքի և քարոզչության արշավը

Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի  կառավարության շենքի առջև ավելի քան 7 հազար մարդ էր մասնակցել հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի  կազմակերպած աղոթքի հավաքին: Այս մասին Ֆ. Գրեհեմը հայտնել է Facebook-ի իր էջում: <<Աղոթքը ամենակարևոր գործն է, որ կարող ենք անել մեր երկրի համար և Ատլանտայում  կայացած աղոթքի հավաքին ներկա էր ավելի քան 7 հազար մարդ: Ես [...]

By |2016-02-12T12:38:07+04:00February 12th, 2016|Նորություններ|0 Comments

Վրաստանում  դեմ են  միասեռ ամուսնությունների օրինականացմանը

Վրաստանի բնակիչները երբեք չեն աջակցի  միասեռ ամուսնությունների  օրինականացմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ուղղափառ  եկեղեցու պատրիարքության  մամուլի ծառայության ղեկավար, ավագ քահանա  Դավիդ Շարաշենիձեն ` մեկնաբանելով  սեռական փոքրամասնությունների շահերը ներկայացնող   իրավապաշտպան Գեորգի Թաթիլաշվիլու  նախաձեռնությունը: Թաթիլաշվիլին  հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան, որում պահանջում է  օրինականացնել միասեռ ամուսնությունները: Իրավապաշտպանը հայտարարել է, որ դատական հայցը ներկայացնելուց հետո  իր [...]

By |2016-02-12T12:03:29+04:00February 12th, 2016|Նորություններ|0 Comments

Գերմանիայի կաթոլիկ առաջնորդները կառավարությանը կոչ են անում նվազեցնել  գաղթականների թիվը

Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի  նախագահ, Մյունխենի  արքեպիսկոպոս, կարդինալ  Ռայնհարդ Մարքսը  երկրի  իշխանություններին կոչ է արել  կրճատել  Գերմանիա գաղթող փախստականների թիվը: <<Մենք  հայտարարում ենք,  որ անհրաժեշտ է կրճատել փախստականների թիվը: Գերմանիան չի կարող  օգնություն տրամադրել բոլոր կարիքավորներին>>-հայտարարել էր կարդինալը` նշելով որ անհրաժեշտ է  գտնել և վերացնել ներկայիս ճգնաժամի պատճառները: Միաժամանակ կարդինալ  Ռայնհարդ Մարքսը  մտահոգություն էր հայտնել [...]

By |2016-02-12T12:01:49+04:00February 12th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը վեցօրյա այցով մեկնում է Մեքսիկա

Ֆրանցիսկ I Պապի Մեքսիկա կատարելիք այցի  ընթացքում  երկրի մայրաքաղաքի իշխանությունները խստացնելու են անվտանգության միջոցները: Մեխիկոյի  հասարակական անվտանգության  հարցերով նախարար Իրամ Ալմեյդա Էստրադան հայտարարել է, որ Պապի անվտանգությունը պահպանելու են ավելի քան 20 հազար ոստիկաններ,  ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տասնյակ հազարավոր կամավորներ: Հռոմի Պապը Մեխիկո է ժամանելու փետրվարի 12-ի երեկոյան: Հաջորդ օրը հանդիպելու է  Մեքսիկայի [...]

By |2016-02-12T12:04:26+04:00February 12th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top