Սիրիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Սիրիայում կատարվող դեպքերի համար մեղադրել է Եվրոպային և ԱՄՆ-ին: <<Այն, ինչ որ կատարվում է Սիրիայում` քրիստոնյաների ցեղասպանություն է:Սիրիայի քրիստոնեական համայնքը Մերձավոր Արևելքի խոշոր համայնքներից մեկն էր, քրիստոնյաները կազմում էին բնակչության 19%-ը, իսկ հիմա նրանց թիվը 5%-ից պակաս է: Քրիստոնյաները զանգվածաբար լքում են այն վայրերը, որտեղ առաջացել է քրիստոնեությունը, իսկ այս երևույթը աղետ է ոչ միայն Սիրիայի և Մերձավոր Արևելքի, այլ նաև արդի ամբողջ քաղաքակրթության համար>>-հայտարարել էր Պատրիարքը ռուսական <<Огонек>> ամսագրին տված հարցազրույցում: Նրա խոսքով Իրաքի նման Սիրիան էլ զոհաբերում են աշխարհաքաղաքական շահերի համար: << Եվրոպացի առաջնորդները թույլ են տվել, որ Միջերկրական ծովի տարածաշրջանում ղեկավարեն ամերիկացիները, որոնց նպատակը ոչ թե փոքրամասնությունների պաշտպանությունն է, այլ նավթը>>-նշել էր Իգնատիոս Յուսեֆ III Յունանը: