Ահաբեկչական հարձակման փորձ Կոսովոյի քրիստոնեական վանքի դեմ
Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքի տեղեկացմամբ`Կոսովոյի <<Վիսոկի Դեչանի>> վանքի գլխավոր դարպասների մոտ ձերբակալել են չորս զինված ալբանացի իսլամիստների: Վանքի վանահայր Սավայի խոսքով Կոսովոյի ոստիկանները և միջազգային զինված ուժերի ներկայացուցիչները պահանջել էին փաստաթղթեր ներկայացնել և խուզարկել էին այդ մարդկանց ավտոմեքենան, որում գտել էին ինքնաձիգեր, ատրճանակ, փամփուշտներ, ինչպես նաև իսլամիստական ծայրահեղական բովանդակության գրքեր: Ներկայումս հետաքննություն է կատարվում: