Daily Archives: February 3, 2016

ԱՄՆ-ում կայանալու է << Հարություն>> ֆիլմի պրեմիերան

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում կայանալու է << Հարություն>> ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հիսուսի հարությունից հետո 40 օրերի մասին: Գլխավոր հերոսը հռոմեացի  անհավատ  հարյուրապետն է: Նա Պոնտացի Պիղատոսի  կարգադրությամբ  սկսում է  ստուգել Հիսուսի հարության վերաբերյալ տարածված լուրերը և փորձում է  գտնել  Քրիստոսի մարմինը:  Ֆիլմի հեղինակները առավելագույնս փորձել են  հավատարիմ մնալ պատմական իրադարձություններին: Գլխավոր դերը կատարում է [...]

By |2016-02-03T13:13:59+04:00February 3rd, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլ. միջազգային հանրությունը կոչված է պայքարելու ահաբեկչության դեմ

 Մոսկվայի և համայն Ռուսիո  Պատրիարք Կիրիլը  եպիսկոպոսական ժողովում ունեցած իր ելույթում  անդրադարձել էր  ահաբեկչության դեմ պայքարի  և Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման հարցերին: <<Միջազգային հանրությունը կոչված է կանգնեցնել   ահաբեկչությունը, մասնավորապես  վերականգնել արդարությունը և խաղաղությունը Սիրիայում և այդ կերպ նախադեպ ստեղծել այդ տարածաշրջանի բոլոր այն երկրների համար, որոնցում արյուն է թափվում>>-հայտարարել էր Պատրիարքը և շարունակել .<< Կրոնական [...]

By |2016-02-03T13:12:03+04:00February 3rd, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը առաջին անգամ չինացիներին  շնորհավորել է Նոր տարվա առիթով

Հռոմի Պապը առաջին անգամ  շնորհավորել է չին ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ, որը լուսնային օրացույցով  նշելու են փետրվարի 8-ին: <<Նոր տարվա նախօրեին  ցանկանում եմ ողջունել և լավագույն բարեմաղթանքներս հայտնել  չին ժողովրդին և նախագահ Սի Ցզինպինին>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը  Հոնկոնգի Asia Times կայքին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Կաթոլիկ Հովվապետը հույս էր [...]

By |2016-02-03T13:09:51+04:00February 3rd, 2016|Նորություններ|0 Comments

Աֆղանստանում պայքարում են <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ

Ամերիկյան  ABC News  հեռուստաալիքի տեղեկացմամբ  Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդուժի հարվածների արդյունքում  ոչնչացվել է  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը պատկանող << Խալիֆայության ձայնը>> ռադիոկայանը: Օդային հարվածները իրականացվել էին Պակիստանին սահմանակից Նանգարհար նահանգում: Սպանվել է 21 իսլամիստ գրոհային, որոնցից հիգը աշխատում էր  ռադիոկայանում: Աֆղանստանում ռադիոն մեծ մասսայականություն  ունի, քանի որ բնակչության գերակշռող  մասը հեռուստացույց չունի և հնարավորություն չունի օգտվել [...]

By |2016-02-03T13:06:25+04:00February 3rd, 2016|Նորություններ|0 Comments

Վիետնամի քրիստոնյաները բարեգործական միջոցառումներ են իրականացնում Նոր տարվա առիթով

Փետրվարի 8-ին Վիետնամում լուսնային օրացույցով տոնելու  են Նոր տարին:  Այդ կապակցությամբ  Վիետնամի Կաթոլիկ եկեղեցին  կազմակերպել  և իրականացնում է  մի շարք  բարեգործական և սոցիալական  նախագծեր, որոնք  օգնելու են  աղքատ և կարիքավոր միլիոնավոր վիետնամցիների: Այս մասին տեղեկացնում է AsiaNews գործակալությունը: Բարեգործական այս նախաձեռնության  հեղինակը Բարեգործության   հարցերով  եպիսկոպոսական հանձնաժողովի փոխնախագահ, Ֆաթզիեմ թեմի  եպիսկոպոս Ջոզեֆ Նգուեն Վան Իենն է: [...]

By |2016-02-03T13:01:43+04:00February 3rd, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top