Անօթևանների համար ապաստան է բացվել Վատիկանում: Այն  գտնվում է սուրբ Պետրոսի հրապարակի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնել է  Սուրբ Գահի գթասրտության ծառայությունը: Ապաստանը բացել են Ճիզվիտները: Անօթևան մարդկանց  կարիքները հոգալու են  մայր Թերեզայի հիմնադրած <<Գթասրտության միսիոներներ>> միաբանության քույրերը: Ապաստանը  նախատեսված է 34 մարդու համար, ընդունելու են անօթևան տղամարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը օթևանում  կարող է գտնվել 30 օրից ոչ ավելի: Այդ ապաստանի  գործունեությունը  ֆինանսավորում է Վատիկանի բարեգործական ծառայությունը: Հռոմում 1988 թվականից գործում է ապաստան անօթևան կանանց համար: