Yearly Archives: 2015

Հռոմի Պապի համբույրից հետո ամերիկացի անդամալույծ տղան ֆինանսական օգնություն  է ստացել համացանցում

The Washington Post-ի համաձայն`10 տարեկան անդամալույծ տղան, որին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը օրհնել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ, համացանցով կարողացել  է հավաքել  ավելի քան 100 հազար դոլար: Այդ գումարը նրա ծնողներին հնարավորության կտա հաշմանդամի սայլակը տեղափոխելու համար նախատեսված ֆուրգոն գնել: Սեպտեմբերի 26-ին  Ֆիլադելֆիայի օդանավակայան  ժամանելուց հետո`  Պապը տեսնելով  անդամալույծ Մայքլ Կիտինգին, կանգնեցրել էր  ավտոմեքենան, մոտեցել  [...]

By |2015-10-16T13:12:06+04:00October 16th, 2015|Նորություններ|0 Comments

Խոստովանության անսովոր ակցիա Կոլումբիայում

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրական խոշոր  կենտրոններից մեկում    350 կաթոլիկ քահանաներ խոստովանություն են ընդունել: Դա  նպատակ ուներ գնումների եկած մարդկանց խոստովանության հնարավորություն  տալ, ովքեր հնարավոր է այդ նպատակով երբեք եկեղեցի չայցելեին: Քահանաները նստել էին առևտրական  կենտրոնի  տարբեր վաճառասրահներում:Նրանց էին մոտեցել խոստովանել ցանկացողները:   Բազմաթիվ մարդիկ էին  խոստովանել, իսկ ովքեր  պատրաստ չէին դրան, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ուղղակի [...]

By |2015-10-16T13:10:29+04:00October 16th, 2015|Նորություններ|0 Comments

Հոկտեմբերի 16-ին աղոթք և ծոմապահություն Ի. Նիկիտինի առողջության համար

Հոկտեմբերի 16-ին եկեղեցիները  միաբանվելու են  աղոթելու   քրիստոնեական եկեղեցիների <<Քրիստոնյաների միություն>>  ասոցիացիայի նախագահ, TBN հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի առողջության համար:  Ասոցիացիայի  անդամ եկեղեցիների հովիվների ժողովում    որոշվել է  ծոմ պահել  և աղոթել  Իգոր Նիկիտինի առողջության վերականգման համար:  << Մենք կոչ ենք անում հոկտեմբերի 16-ին   մասնակցել  ամբողջ աշխարհում անցկացվող ծոմին և աղոթքին, որպեսզի միաբան  աղոթենք   Իգոր Նիկիտինի առողջության [...]

By |2015-10-16T13:09:15+04:00October 16th, 2015|Նորություններ|0 Comments

Անգլիկան և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջև համաձայնագիր է ստորագրվել

Աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցում  բաժանություններ են եղել: Վերջերս աստվածաբանական քննարկումներից հետո  Անգլիկան եկեղեցու և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները  Հիսուսի բնության   վերաբերյալ  համաձայնագիր են ստորագրել:  Այս մասին տեղեկացնում է  Christian Today-ը: Ստորագրված այդ փաստաթուղթը  կազմված է Հիսուսի բնության վերաբերյալ տաս դրույթներից, որոնց շուրջ  եկեղեցիները  համամիտ են: Հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդրիայի Ղպտի եկեղեցու [...]

By |2015-10-14T14:40:25+04:00October 14th, 2015|Նորություններ|0 Comments

Գրոհայինները հեռանում  են <<Իսլամական պետության >> շարքերից

Ռուսական որոշ լրատվամիջոցների համաձայն`վերջին շաբաթներին  մեծ թվով օտարերկրացի  գրոհայիններ են հեռացել <<Իսլամական պետություն>>խմբավորման շարքերից: Որոշ գրոհայիններ  խմբավորումից բարեհաջող հեռանալու համար ստիպված են եղել վճարել 9-20 հազար ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացրել  են  Թուրքիայում խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրները: Իսկ Թուրքիայի  տաջիկ համայնքից  հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում  հարյուրավոր տաջիկ գրոհայիններ են փախել << Իսլամական [...]

By |2015-10-14T14:38:46+04:00October 14th, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնեական նոր ֆիլմի պրեմիերա

Հոկտեմբերի 16-ին կայանալու է  քրիստոնեական նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը կոչվում է <<Վուդլոն, համարձակվում եմ հավատալ>>: Կինոնկարի ռեժիսորը Ջոն Էրվինն է:  Ֆիլմի հիմքում ընկած է 1970-ական թվականների  իրական պատմություն: Այս ոգևորող կինոնկարը պատմում է  Օրեգոն նահանգի դպրոցներից մեկի <<Վուդլոն>>  կոչվող ֆուտբոլային ակումբում կատարված  դեպքերի մասին: Դպրոցում, որտեղ  տիրում էր  ատելության և ռասիզմի մթնոլորտը հաղթում է սերը [...]

By |2015-10-14T14:37:30+04:00October 14th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամական պետությունը սրբազան պատերազմի կոչ է արել <<ռուս և ամերիկացի խաչակիրների>> դեմ

Reuters-ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորումը  հայտարարություն է տարածել, որում  բոլոր << ուղղահավատ>>  մուսուլմաններին կոչ է արվում  սրբազան պատերազմի` ջիհադի դուրս գալ  <<ռուս և ամերիկացի  խաչակիրների>> դեմ:  Հայտարարության  ձայներիզը  տարածել են համացանցում:  Իսլամամական այդ խմբավորումը իր բոլոր կողմնակիներին կոչ է անում  միաբանվել և պայքար սկսել ամերիկացի և ռուս զինվորականների դեմ, որոնց հայտարարության մեջ անվանում են խաչակիրներ: [...]

By |2015-10-14T14:36:15+04:00October 14th, 2015|Նորություններ|0 Comments

Կաթոլիկները  կողմ են կանանց ձեռնադրմանը

Christian Today-ի համաձայն ընտանիքի հարցերին նվիրված Վատիկանում ընթացող եպիսկոպոսների ժողովում քննարկվել է  կանանց քահանաներ և սարկավագներ  ձեռնադրելու հարցը: Կանադայից  արքեպիսկոպոս Պոլ-Անդրե  Դյուրոշեն հայտարարել էր, որ  կանանց ձեռնադրումը  հնարավորություն է  եկեղեցու կյանքում կանանց ավելի շատ ընդգրկելու   համար: << Ամենուր, որտեղ  դա հնարավոր է, անհրաժեշտ է  հնարավորություն տալ  կանանց եկեղեցական կառույցներում պաշտոններ զբաղեցնելու: Նրանք չեն կարող պատարագներ [...]

By |2015-10-14T14:34:43+04:00October 14th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top