Ռուսական քրիստոնեական կայքերը հղում անելով Calam 1 կայքին տեղեկացնում են, որ Հորդանանի թագուհի Ռանիան այցելել է 1999 թվականին իր կողմից հիմնադրված քրիստոնեական հիվանդանոցը, որտեղ ծառայում են Մելքիթյան կաթոլիկ եկեղեցուն պատկանող գթասրտության միանձնուհի քույրերը: Այցի ընթացքում թագուհին հանդիպել էր հիվանդանոցի աշխատակազմի և հիվանդների հետ: Նա գթասրտության քույրերին շնորհակալություն էր հայտնել անձնվեր աշխատանքի և հոգատարության համար, զրուցել էր հիվանդների հետ: Թագուհի Ռանիան հատկապես շատ ժամանակ էր հատկացրել 96-ամյա հիվանդ կնոջը: Նշենք, որ Հորդանանում քրիստոնեությունը օգտվում է հատուկ հովանավորությունից: Երկրի սոցիալական ծառայությունները սերտորեն համագործակցում են քրիստոնեական բոլոր հարանվանությունների և նրանց բարեգործական կազմակերպությունների հետ `լուծելու երկրի ներքին քաղաքականության հետ կապված խնդիրները: