ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից 101-ամյա Ջորջ Վորսոուն ապաշխարել է և ջրով մկրտվել: Նրա կինը` Լու Վորսոուն 24 տարի աղոթել էր, որպեսզի ամուսինը Քրիստոսին ընդունի Տեր և Փրկիչ: Ջորջը միշտ մերժում էր և կինը արդեն հույսը կտրել էր, որ երբևիցե ամուսինը կապաշխարի: Լու Վորսոուն բապտիստ է, << Գողգոթա>> եկեղեցու անդամ, իսկ ամուսինը անհավատ հրեա:Նրանք ամուսնացել էին արդեն տարեց հասակում: Չնայած ամեն կիրակի Ջորջը կնոջը ուղեկցում էր եկեղեցի, ներկա էր լինում ծառայություններին, մասնակցում էր նաև կիրակնօրյա աստվածաշնչյան դպրոցի դասերին, սակայն չէր ցանկանում ապաշխարել: Կինը և ընկերները չէին ստիպում նրան քրիստոնեություն ընդունել, սակայն աղոթում էին: Վերջին մի քանի ամիսներին Ջորջ Վորսոուն զգալիորեն տկարացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրան այցելում էին քրիստոնյա ընկերները: Մի օր էլ Ջորջը խնդրում է, որպեսզի եկեղեցու հովիվ Դևիդ Բուզան այցելի իրեն: Հենց այդ հանդիպման ժամանակ Ջորջը ապաշխարում է, իսկ մի քանի շաբաթ անց ջրով մկրտվում: Ներկայումս Լուն ամուսնու համար Աստվածաշունչ է կարդում: << Նա մեծ հաճույքով շատ երկար լսում է Աստվածաշնչի իմ ընթերցանությունը>>-պատմել է կինը և հավելել.<<Շարունակեք աղոթել և հավատալ, որ Աստված կպատասխանի ձեր աղոթքներին>>: