Yearly Archives: 2015

Սպիտակ Տանը հաղթել է Հռոմի Պապի հագուստը կրող փոքրիկը

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հելոուինի տոնակատարության համար Սպիտակ Տուն էր հրավիրել հարյուրավոր երեխաների: Ավանդույթի համաձայն ընտրում են և նվերներ տալիս ամենատպավորիչ հանդերձ ունեցող մասնակցին: Երբ Սպիտակ Տանը հայտնվել էր Հռոմի Պապի հագուստով փոքրիկ տղան` նստած Պապի մեքենայի նմանությամբ պատրաստված խաղալիք մեքենայում, ապա Օբաման անմիջապես հայտարարել էր, որ գլխավոր մրցանակը տալու է այդ [...]

By |2015-11-03T12:43:33+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Պատրիարքը հույս ունի, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը հաջողությամբ կավարտվի

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Կիրիլը հույս ունի,որ  Ռուսաստանի մասնակցությունը  Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին հաջողությամբ կավարտվի: <<Այսօր Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին: Հույս ունենք, որ բոլոր նրանց հետ միասին, ովքեր իրոք ցանկանում են  խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, կհաջողվի  դրությունը  փոխել, կայունացնել քաղաքական իրավիճակը և ամենակարևորը`  հաղթել ահաբեկչությանը, դադարեցնել արյունահեղությունը>>- ասել էր Պատրիարքը [...]

By |2015-11-03T13:09:23+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը մտահոգ է ամերիկյան հասարակության հոգևոր վիճակով

Ամերիկացի հայտնի ավետարանիչ  Ֆրանկլին Գրեհեմը  Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել էր Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարի հետ: Հանդիպման ժամանակ Գրեհեմը  իր մտահոգությունն էր հայտնել , որ  ամերիկացիները մոռացության են տալիս  բարոյականության քրիստոնեական նորմերը: <<Ամերիկացիները Աստծուն դուրս են հանել իրենց կյանքից, աշխարհականացման կողմնակիցների ճնշումների ներքո հեռացել  են աստվածաշնչյան բարոյական սկզբունքներից  >>-հայտարարել  էր  ավետարանիչը: Նրա խոսքով` [...]

By |2015-11-03T12:34:20+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Եկեղեցու շենքը վերադարձրել են ավետարանական համայնքին

Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի  քաղաքապետարանի որոշմամբ  ավետարանական եկեղեցու շենքը,  որպես սեփականություն   հանձնել են Ավետարանական-լյութերական եկեղեցուն:  Եկեղեցին կառուցվել  է 200 տարի  առաջ բողոքական համայնքի  անդամների միջոցներով: Հեղափոխությունից հետո այն դարձել էր պետության սեփականությունը: 1994 թվականից  լյութերական համայնքը տաճարում վերսկսել է ծառայությունները: Այս ընթացքում  համայնքի անդամները   վերանորոգման աշխատանքներ են կատարել եկեղեցում: Այդ հարցում նրանց մեծ օգնություն է ցուցաբերել  [...]

By |2015-11-02T14:03:24+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Բանակցություններ են ընթանում Վատիկանի և Չինաստանի միջև

Իտալական լրատվամիջոցների համաձայն` Վատիկանի պետքարտուղար, կարդինալ  Պիետրո Պարոլինը հաստատել է, որ Սուրբ Գահի և Չինաստանի  կառավարության միջև նոր  բանակցություններ են ընթանում: Պետքարտուղարի խոսքով Վատիկանի  պատվիրակությունը Պեկին էր  մեկնել  դեռևս հոկտեմբերի սկզբին: Պիետրո Պարոլինը բանակցային գործընթացի զարգացումը շատ դրական էր համարել: << Բանակցությունները հարաբերությունների նորմալացման գործընթացի մի մասն է>>-ասել էր կարդինալը:

By |2015-11-02T13:43:56+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Թուրքիայում քրիստոնեության վերաբերյալ գիրք են տպագրել, որը նախատեսված է մուսուլմանների համար

Թուրքիայում ուղղափառ, կաթոլիկ, հայկական, սիրիա-յակովիտյան և ավետարանական քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները հավաքվել էին Կոստանդնուպոլսի պատրիարքարանում <<Քրիստոնեության հիմնական սկզբունքները>> գրքի շնորհանդեսին: Գիրքը նախատեսված  է մուսուլման ընթերցողի համար: << Մեր պարտքն է մուսուլման մեր քույրերին և եղբայրներին  ճշմարիտ տեղեկություններ  տալ քրիստոնեության մասին, որի ներկայությունը այս հողում  դարերի պատմություն ունի>>-հայտարարել էր  Պատրիարք Բարդուղիմեոսը: Նրա խոսքով գրքի վրա կատարված աշխատանքը  [...]

By |2015-11-03T12:21:22+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը ցավակցել է Ռուսաստանի նախագահին և ժողովրդին

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  ցավակցություն է հայտնել  ռուսական ուղևորատար ինքնաթիռի աղետի առիթով: Նա  խորը վշտով է  ընդունել այդ լուրը: Սուրբ Գահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի անունից  Ռուսաստանի նախագահին  ցավակցական հեռագիր է ուղարկել  Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը:  Հեռագրում    Պապը ցավակցել է Ռուսաստանի  նախագահին և ժողովրդին:  Ֆրանցիսկ I-ը հայտնել է, որ աղոթում է  զոհվածների համար [...]

By |2015-11-02T13:39:11+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Իտալիայում նշել են <<Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը

Հելոուինի տոնակատարության օրերին  Իտալիայի քաղաքներում  կազմակերպել էին  մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեին վերականգնել << Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը: Հռոմում նոյեմբերի 1-ի գիշերը  վհուկների և  ուրվականների երթի փոխարեն կազմակերպել էին  <<սրբերի գիշերը>>, որի ժամանակ մասնակիցները խոստովանություն էին անցել և բարի գործեր կատարել անօթևաններին օգնելու համար: Հոկտեմբերի 31-ի երեկոյան  Միլանի տարբեր շրջաններում  պատանիները և երիտասարդները [...]

By |2015-11-02T13:37:48+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top