Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը հույս ունի,որ Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին հաջողությամբ կավարտվի: <<Այսօր Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին: Հույս ունենք, որ բոլոր նրանց հետ միասին, ովքեր իրոք ցանկանում են խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, կհաջողվի դրությունը փոխել, կայունացնել քաղաքական իրավիճակը և ամենակարևորը` հաղթել ահաբեկչությանը, դադարեցնել արյունահեղությունը>>- ասել էր Պատրիարքը Կովկասի մուսուլմանների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Ռուս եկեղեցու առաջնորդի կարծիքով այդ հարցում շատ կարևոր է քրիստոնյաների և մուսուլմանների համագործակցությունը: Նա շեշտել էր, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին իր պարտքն է համարում մուսուլմանների և մյուս կրոնների ներկայացուցիչների հետ միասին միջոցներ ձեռք առնել խաղաղության հաստատման համար, որպեսզի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգությունը չխաթարի տարբեր կրոնների, մասնավորապես քրիստոնեության և մուսուլմանության միջև առկա բազմադարյան բարիդրացիական հարաբերությունները: <<Մենք սրտի մեծ ցավով ենք ընդունում Սիրիայում, Իրաքում կատարվող դեպքերը: Տեսնում ենք, թե ինչ դաժանությամբ են գործում իսլամիստ գրոհայինները>>-հայտարարել էր Պատրիարք Կիրիլը: