Yearly Archives: 2015

Ձերբակալություններ Վատիկանում

АНСА գործակալության համաձայն`  Վատիկանում պապական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետաքննության շրջանակներում  ձերբակալել են Սուրբ Գահի  տնտեսական հարցերով նախկին քարտուղար, մոնսենյոր  Լուսիո Անխել  Վալիեխո Բալդային և  Սուրբ Գահի տնտեսական գործունեության  հարցերով հանձնաժողովի  անդամ Ֆրանչեսկա Չաուկին:  Վերջինիս ազատ են արձակել հետաքննության հետ համագործակցելու պայմանով:  Դեռևս պարզ չի, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվելու   նրանց: << Հռոմի Պապը տեղեկացված է [...]

By |2015-11-04T12:13:57+04:00November 4th, 2015|Նորություններ|0 Comments

Բելգիայում բանտարկության են դատապարտել երկու իսլամիստների

Բելգիայի Անտվերպեն քաղաքի քրեական դատարանը   ազատազրկման է դատապարտել  երկու իսլամիստների: Նրանցից մեկին դատապարտել են 5տարվա բանտարկության  Սիրիայում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվելու համար, իսկ մյուսին 3 տարվա ` իսլամիստներին միանալու փորձի համար: Բելգիայում մի շարք միջոցներ են ձեռք առել ահաբեկչության դեմ պայքարելու համար: 2016 թվականի հունվարից  երկրի իշխանությունները արտասահմանյան անձնագրերից կզրկեն այն բելգիացիներին, որոնք կասկածվում են [...]

By |2015-11-04T12:12:57+04:00November 4th, 2015|Նորություններ|0 Comments

Մոսկվայում կայացել է Ռեֆորմացիայի օրվան նվիրված կոնֆերանս

Ռեֆորմացիայի օրվան  նվիրված կոնֆերանս է կայացել Մոսկվայի  Պողոսի և Պետրոսի ավետարանական -լյութերական տաճարում: Կոնֆերանսը, որը  կոչվում էր <<Ռեֆորմացիա.դիմակայությունից երկխոսության>> նպատակ ուներ  իմաստավորելու Ռեֆորմացիայի փորձառությունը`այն է  շփման եզրեր գտնելը:  Կոնֆերանսը էկումենիկ բնույթ էր կրում: Ոջույնի խոսքով ելույթ էին ունեցել Մոսկվայի պատրիարքարանի  եկեղեցական արտաքին կապերի բաժնի քարտուղար, ավագ քահանա Ստեֆանը,  Մոսկվայում Քենթերբերիի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ  Քլայվ Ֆերկլաֆը, Գերմանիայի [...]

By |2015-11-04T12:11:30+04:00November 4th, 2015|Նորություններ|0 Comments

Ձերբակալել են եկեղեցիների հրկիզման կասկածյալին

Worldreligionnews  կայքի տեղեկացմամբ` ամերիկյան  Միսսուրի  նահանգի Սենտ Լյուիս  քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է  բողոքական սևամորթ համայնքերին պատկանող   եկեղեցիների հրկիզման կասկածյալին: Նշենք, որ հոկտեմբերի 8-23-ը ընկած ժամանակահատվածում  հրկիզել էին 7 տաճարներ:  Իրավապահների կարծիքով,  հրկիզմանը մասնակից է Սենտ Լյուիսի բնակիչ, 35-ամյա  սևամորթ Դևիդ Լոպես Ջեքսոնը: Նրան մեղադրում են առնվազն 2 եկեղեցիների  կանխամտածված հրկիզման համար: Սակայն չի բացառվում, որ [...]

By |2015-11-04T12:10:17+04:00November 4th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայի Գերագույն մուֆթին շնորհակալություն է հայտնել  Ռուսաստանի օգնության համար

Ռուսական լրատվամիջոցների համաձայն`Սիրիայի Գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասունը Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլին  նամակ է ուղարկել, որում  շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու և պաշտպանելու համար: <<Ես մեծ ուրախությամբ իմ շնորհակալությունն եմ հայտնում  միջազգային  ահաբեկչության դեմ  պայքարում ձեր երկրի մասնակցության համար, ահաբեկչության, որը ուղղված  Սիրիայի պետականության,  քաղաքակրթության, ժողովրդի դեմ>>-ասված է նամակում: [...]

By |2015-11-04T12:08:43+04:00November 4th, 2015|Նորություններ|0 Comments

Ալ Քաիդան ահաբեկիչներին  կոչ է անում միավորվել Ռուսաստանի և Արևմուտքի դեմ պայքարելու համար 

Reuters-ի տեղեկացմամբ`<<Ալ Քաիդա>> միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին իսլամական ահաբեկչական բոլոր խմբավորումներին   կոչ է արել միավորվել` դիմակայելու Սիրիայում և Իրաքում   Ռուսաստանից և Արևմուտքից բխող <<սպառնալիքին>>: Համացանցում տարածված ուղերձում ազ Զավահիրին հայտարարել էր.<< Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիտները համակարգում են մեր դեմ   իրենց  պատերազմական գործողությունները: Միթե չենք կարող դադարեցնել միմյանց դեմ մեր պայքարը և միավորվենք  [...]

By |2015-11-03T13:06:02+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Պակիստանում փոխելու են աստվածանարգության օրենքը

Christian Post-ի համաձայն` Պակիստանի Գերագույն դատարանը  որոշում է ընդունել փոփոխություներ կատարել  աստվածանարգության վերաբերյալ օրենքում, որը շատ հաճախ կիրառում են կրոնական փոքրամասնություններին` հատկապես քրիստոնյաներին հալածելու, բանտարկելու համար: Դատարանը այն եզրակացության էր հանգել, որ երկրում կրոնական  հանդուրժողականությունը հասել է զրոյական մակարդակի, իսկ դա  վնասում է օրենքի գերակայությանը Պակիստանում: Երկրի իրավապաշտպանները և քրիստոնյա ակտիվիստները  իրենց ուրախությունն են հայտնել [...]

By |2015-11-03T12:48:45+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Թունիսը պայքարում է ահաբեկչության դեմ

Թունիսի դատարանը 21տարվա բանտարկության է դատապարտել  Սիրիայից վերադարձած իսլամիստ գրոհայինին: Նրան մեղադրել են  << Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորմանը միանալու և նրա շարքերում ռազմական գործողությունների մասնակցելու համար: Թունիսի «Online» էլեկտրոնային թերթի տեղեկացմամբ` դատապարտված երիտասարդը  մեկնել էր Սիրիա,  միացել իսլամիստներին, զինված պատրաստություն էր անցել իսլամիստների ճամբարում և մի քանի ամիս  մասնակցել էր ռազմական գործողություններին, որից հետո վերադարձել [...]

By |2015-11-03T12:46:59+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Մի քանի փաստեր Ռեֆորմացիայի վերաբերյալ 

1517թվականի հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը իր 95թեզիսները  փակցրել էր Վիտտենբերգի տաճարի դռանը: Բողոքական շատ եկեղեցիներ դա  տոնում են  հոկտեմբերի վերջին կամ էլ նոյեմբերի առաջին կիրակի օրը: Այս տարի  տոնը համընկավ  նոյեմբերի 1-ին: Այդ  օրվա կապակցությամբ Christian Post  կայքը հրապարակել է  մի քանի  հետաքրքիր  փաստեր    Ռեֆորմացիայի վերաբերյալ: 1.Մարտին Լյութերը վիճարկում էր պապական ինդուլգենցիայի  գաղափարը ոչ թե   Կաթոլիկ [...]

By |2015-11-03T12:45:23+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top