Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել էր Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարի հետ: Հանդիպման ժամանակ Գրեհեմը իր մտահոգությունն էր հայտնել , որ ամերիկացիները մոռացության են տալիս բարոյականության քրիստոնեական նորմերը: <<Ամերիկացիները Աստծուն դուրս են հանել իրենց կյանքից, աշխարհականացման կողմնակիցների ճնշումների ներքո հեռացել են աստվածաշնչյան բարոյական սկզբունքներից >>-հայտարարել էր ավետարանիչը: Նրա խոսքով` նախկինում Արևմուտքում շատերը մտահոգված էին, որ << կոմունիզմի ազդեցության ներքո աշխարհը աթեիստ կդառնա, սակայն պարզվել է, որ լիբերալիզմը`ազատականությունը պակաս վտանգավոր չի: Լիբերալիզմի ծայրահեղ դրսևորումները հավատացյալներին զրկում են ձայնի իրավունքից հասարակական բանավեճերի ժամանակ: Բ. Լազարը ևս իր մտահոգությունն էր հայտնել ամերիկյան հասարակության հոգևոր վիճակի վերաբերյալ:<< Ես վշտացած եմ այն փաստից, որ ամերիկյան դպրոցների մի մասը հրաժարվել է աշակերտների աղոթքով օրը սկսելու սովորությունից>>-ասել էր Լազարը: