Worldreligionnews կայքի տեղեկացմամբ` ամերիկյան Միսսուրի նահանգի Սենտ Լյուիս քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է բողոքական սևամորթ համայնքերին պատկանող եկեղեցիների հրկիզման կասկածյալին: Նշենք, որ հոկտեմբերի 8-23-ը ընկած ժամանակահատվածում հրկիզել էին 7 տաճարներ: Իրավապահների կարծիքով, հրկիզմանը մասնակից է Սենտ Լյուիսի բնակիչ, 35-ամյա սևամորթ Դևիդ Լոպես Ջեքսոնը: Նրան մեղադրում են առնվազն 2 եկեղեցիների կանխամտածված հրկիզման համար: Սակայն չի բացառվում, որ նա մասնակցել է նաև մյուս եկեղեցիների հրկիզմանը: Տաճարները լուրջ չեն վնասվել, բարեբախտաբար մարդիկ չեն տուժել: Մինչև հրդեհի հետևանքների վերացումը, եկեղեցական ծառայությունները անցկացվում են բաց երկնքի տակ: Մի քանի եկեղեցիների առաջնորդներ հայտարարել են, որ իրենց համայնքները պատրաստ են ներել հանցագործին: << Մենք աղոթում են հրկիզողի համար, մենք ներել ենք նրան և ցանկանում ենք, որ նա կանգ առնի և ետ դառնա հանցավոր ճանապարհից>>ասել էր քահանա Ռոդրիկ Բարտոնը: