Reuters-ի տեղեկացմամբ`<<Ալ Քաիդա>> միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին իսլամական ահաբեկչական բոլոր խմբավորումներին կոչ է արել միավորվել` դիմակայելու Սիրիայում և Իրաքում Ռուսաստանից և Արևմուտքից բխող <<սպառնալիքին>>: Համացանցում տարածված ուղերձում ազ Զավահիրին հայտարարել էր.<< Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիտները համակարգում են մեր դեմ իրենց պատերազմական գործողությունները: Միթե չենք կարող դադարեցնել միմյանց դեմ մեր պայքարը և միավորվենք նրանց դիմակայելու համար>>: Ի դեպ սեպտեմբերին << Ալ Քաիդան>> հայտարարել էր, որ չի ճանաչում <<Իսլամական պետություն>> խմբավորման հռչակած խալիֆայությունը և նրա ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին: << Ալ Քաիդան>> խմբավորման գրոհայիններին առաջարկել էր միանալ իրենց` պայքարելու արևմտյան կոալիցիայի դեմ Սիրիայում և Իրաքում: