Ռուսական լրատվամիջոցների համաձայն`Սիրիայի Գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասունը Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլին նամակ է ուղարկել, որում շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու և պաշտպանելու համար: <<Ես մեծ ուրախությամբ իմ շնորհակալությունն եմ հայտնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ձեր երկրի մասնակցության համար, ահաբեկչության, որը ուղղված Սիրիայի պետականության, քաղաքակրթության, ժողովրդի դեմ>>-ասված է նամակում: Գերագույն մուֆթին շատ բարձր է գնահատել նաև Պատրիարքի աջակցությունը:<<Սիրիան հնագույն պետություն է պատմական խոր արմատներով: Մենք բարեկամական ամուր կապեր ունենք ռուս հավատարիմ ժողովրդի հետ, որը հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը և հավատարիմ է մնում Բարձրյալի օրենքներին>>-նշել է մուֆթին: Նրա կարծիքով, եթե Սիրիայում, որքան հնարավոր է արագ չհաղթեն միջազգային չափերի հասած ահաբեկչությանը, ապա այն կընդարձակվի և կտարածվի աշխարհի բոլոր մասերում, իսկ դա լուրջ վտանգ է մարդկության համար: Ահմադ Բադրեդդին Հասունը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի օգնությամբ հնարավոր կլինի ոչնչացնել ահաբեկչական սպառնալիքը, որպեսզի մարդկությունը խաղաղ ապրի, կրոնական հանդուրժողականության, երկխոսության և փոխադարձ հարգանքի պայմաններում: