АНСА գործակալության համաձայն` Վատիկանում պապական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետաքննության շրջանակներում ձերբակալել են Սուրբ Գահի տնտեսական հարցերով նախկին քարտուղար, մոնսենյոր Լուսիո Անխել Վալիեխո Բալդային և Սուրբ Գահի տնտեսական գործունեության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկա Չաուկին: Վերջինիս ազատ են արձակել հետաքննության հետ համագործակցելու պայմանով: Դեռևս պարզ չի, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվելու նրանց: << Հռոմի Պապը տեղեկացված է այդ ձերբակալությունների մասին>>-հայտարարել է Վատիկանի մամուլի ծառայությունը: