Christian Post-ի համաձայն` Պակիստանի Գերագույն դատարանը  որոշում է ընդունել փոփոխություներ կատարել  աստվածանարգության վերաբերյալ օրենքում, որը շատ հաճախ կիրառում են կրոնական փոքրամասնություններին` հատկապես քրիստոնյաներին հալածելու, բանտարկելու համար: Դատարանը այն եզրակացության էր հանգել, որ երկրում կրոնական  հանդուրժողականությունը հասել է զրոյական մակարդակի, իսկ դա  վնասում է օրենքի գերակայությանը Պակիստանում: Երկրի իրավապաշտպանները և քրիստոնյա ակտիվիստները  իրենց ուրախությունն են հայտնել դատարանի որոշման վերաբերյալ: << Երկար տարիներ  քրիստոնյաները և կրոնական մյուս փոքրամասնությունները աստվածանարգության կեղծ մեղադրանքներով  բանտարկվում էին, հալածվում, տանջվում բանտերում: Այս որոշումը դրական քայլ է  իրավիճակի բարելավման ուղղությամբ>>-ասել էր  «International Christian Concern» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար  Վիլյամ  Սթարկը: Քրիստոնյա ակտիվիստները  հույս են հայտնել, որ օրենքի փոփոխությունը կպաշտպանի քրիստոնյաներին մուսուլմանական ծայրահեղականությունից: Նշենք, որ աստվածանարգության օրենքից հատկապես խիստ տուժում են Պակիստանի քրիստոնյաները: Օրինակ Ասիա Բիբիին մահապատժի են  դատապարտել այն բանից հետո, երբ մի խումբ մուսուլման կանայք  Ասիային  մեղադրել էին իրենց  հավատքը վիրավորելու համար: Ինչպես գիտենք այս տարվա հուլիսին Պակիստանի Վճռաբեկ դատարանը հետաձգել էր մահապատժի իրականացումը: