Monthly Archives: November 2015

Պատրիարք Կիրիլը ընդունել է Սիրիա-Յակովիտյան եկեղեցու առաջնորդին

Նոյեմբերի 10-ին Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ընդունել էր Սիրիա-Յակովիտյան եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II- ին: Հանդիպման ժամանակ քննարկվել էին Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քրիստոնեական համայնքների կրած տառապանքների և դժվարին դրության հարցերը: Պատրիարք Կիրիլը քննադատել էր արևմտյան երկրներին Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին չաջակցելու համար: << Գիտենք, որ տարբեր պատճառներով տեղ գտած [...]

By |2015-11-11T13:48:29+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Բանգլադեշում հրկիզել են քրիստոնյաների տները

UCA News լրատվական գործակալության տեղեկացմամբ` Բանգլադեշի հյուսիսային Կարմարպարա բնակավայրում արմատական մուսուլմանների ամբոխը հրկիզել է կաթոլիկ 4 ընտանիքների տները: Կատաղած ամբոխը հրդեհելուց առաջ կաթոլիկներին փակել էր նրանց սեփական տներում: Բարեբախտաբար քրիստոնյաներին հաջողվել էր կրակով բռնկված տներից դուրս գալ հարևանների օգնությամբ: << Արդեն մեկ տարուց ավելի հարևան գյուղի երիտասարդ մուսուլմանները մեզ մեղադրում են կախարդության համար և պահանջում [...]

By |2015-11-11T13:46:41+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Նոր Կտակարաններ սերբ զինվորների համար

Christian Today-ի համաձայն` ընթացիկ տարվա վերջին Սերբիայի ավելի քան 4 հազար զինծառայողներ նվեր են ստանալու Նոր Կտակարանի գրքեր: Սերբիայի զինված ուժերի կրոնական բաժնի ղեկավար, գնդապետ Սաշա Միլուտինովիչը հայտարարել է, որ Նոր Կտակարանի ընթերցումը կօգնի բանակում հաստատել բարոյական բարձր սկզբունքները և կդադարեցնի պատերազմական հանցագործությունները: Նրա խոսքով Կտակարանը զինվորներին կսովորեցնի հարգել հակառակորդին: <<Հուսով եմ, որ սերբական բանակում [...]

By |2015-11-11T13:44:34+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված նոր երաժշտական ալբոմ է թողարկվել

Հայտնի քրիստոնյա երաժիշտ, կատարող, կոմպոզիտոր և փառաբանության առաջնորդ Քրիս Թոմլինը թողարկել է նոր ալբոմ, որը նվիրված է Սուրբ Ծննդյան տոնին և կոչվում է <<Adore>>: Christian Today-ին տված հարցարզույցում երաժիշտը պատմել էր, որ իր 10 ալբոմներից ամենաշատը սիրում է առաջին, դարձյալ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ալբոմը, որը ձայնագրել է 6 տարի առաջ: Առաջին ալբոմը և նոր ալբոմը [...]

By |2015-11-11T13:40:46+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Տորոնտոյի քաղաքապետարանը արգելել է անցկացնել քրիստոնեական երաժշտական փառատոն

LifeSiteNews-ի տեղեկացմամբ`Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները <<Voices of the Nations>> քրիստոնեական կազմակերպությանը արգելել են 2016 թվականի օգոստոսին քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացնել ամենամյա երաժշտական փառատոնը: <<Voices of the Nations>> կազմակերպությունը արդեն 5 տարի կազմակերպում է այդ փառատոնը: Վերջինը կայացել է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Տորոնտոյի քաղաքապետարանը փառատոնի ժամանակ հնչող Հիսուս Քրիստոսին փառաբանող երգերը դիտարկում է որպես հոգեորսություն, [...]

By |2015-11-12T13:13:46+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնյաները այլևս փոքրամասնություն չեն Լիբանանում

  Սոցիոլոգիական վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ քրիստոնյաները կազմում են Լիբանանի բնակչության 47%-ը: Այս տվյալը ԶԼՄ-ներին տրամադրել է  գիտնական- սոցիոլոգ, դոկտոր Բուտրոս Լաբկին: Նրա կարծիքով 1990-ականների համեմատությամբ  նման փոփոխության  պատճառը մուսուլմանների արտագաղթն է Պարսից ծոցի, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի  երկրներ:<< Լիբանանում կրթության որակի բարձրացումը մուսուլման երիտասարդներին  թույլ է տալիս  օտար լեզուներ սովորել   դպրոցական հասակից, հետագայում  [...]

By |2015-11-10T14:05:32+04:00November 10th, 2015|Նորություններ|0 Comments

Հրեական կոնֆերանս Հունաստանում

  Ռուսական լրատվամիջոցների համաձայն`նոյեմբերի 10-ին  Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սկսվել է Եվրոպայի րաբբիների խորհրդի կոնֆերանսը,որին մասնակցում են խորհրդի նախագահ, Մոսկվայի  գլխավոր րաբբի Պինխաս Գոլդշմիդտը, Եվրոպայի հեղինակավոր րաբբիներ, քաղաքական գործիչներ, գործարարներ:<< Որպես կանոն, կոնֆերանս ենք անցկացնում այն երկրում, որի ղեկավարության հետ ցանկանում ենք քննարկել հրեաների հետ կապված այդ երկրում առկա խնդիրները: Հունաստանը այն երկիրն է, որտեղ  վերջին [...]

By |2015-11-10T14:03:04+04:00November 10th, 2015|Նորություններ|0 Comments

Կոսովոյին մերժել են ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում

Փարիզում կայացած  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը   մերժել  է Կոսովոյի անդամակցությունը: Տեղի ունեցած քվեարկության ժամանակ  չի հավաքվել  անհրաժեշտ նվազագույն 95 ձայնը: Քվեարկությանը մասնակցել էին 142 պատվիրակներ: Կողմ էին քվեարկել  92 երկրներ, դեմ` 50-ը, ձեռնպահ`29-ը:   Կոսովոյի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում չընդգրկվելու կապակցությամբ Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը շնորհավորել էր Սերբիայի ժողովրդին: << Սա հաղթանակ էր մեզ համար: Վկայում է մեր երկրի [...]

By |2015-11-10T14:00:45+04:00November 10th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիա-յակովիտյան եկեղեցու Պատրիարքը Արևմուտքին կոչ է արել դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը

Նոյեմբերի 9-ին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հրավերով պաշտոնական այցով առաջին անգամ Մոսկվա է ժամանել Սիրիա-յակովիտյան եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ը: Այցի շրջանակներում նա կհանդիպի Պատրիարք Կիրիլի,արտգործնախարար Ս. Լավրովի հետ: Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ը ԱՄՆ-ին, Արևմուտքի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներին կոչ էր արել դադարեցնել ահաբեկչական կազմակերպությունների [...]

By |2015-11-10T14:32:43+04:00November 10th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top