Ռուսական լրատվամիջոցների համաձայն`նոյեմբերի 10-ին  Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սկսվել է Եվրոպայի րաբբիների խորհրդի կոնֆերանսը,որին մասնակցում են խորհրդի նախագահ, Մոսկվայի  գլխավոր րաբբի Պինխաս Գոլդշմիդտը, Եվրոպայի հեղինակավոր րաբբիներ, քաղաքական գործիչներ, գործարարներ:<< Որպես կանոն, կոնֆերանս ենք անցկացնում այն երկրում, որի ղեկավարության հետ ցանկանում ենք քննարկել հրեաների հետ կապված այդ երկրում առկա խնդիրները: Հունաստանը այն երկիրն է, որտեղ  վերջին տվյալների համաձայն  բնակչության մեծ մասը մինչ օրս   հակահրեական հայացքներ ունի>>-ասել էր Պինխաս Գոլդշմիդտը: Նա հիշեցրել էր, որ Սալոնիկում Հոլոքոստի ժամանակ  ոչնչացրել էին այդտեղ բնակվող 50 հազար հրեաներից ավելի քան 48 հազարին: Եռօրյա կոնֆերանսի ժամանակ քննարկելու են նաև հրեաների և մուսուլմանների երկխոսության, Եվրոպայում հրեաների անվտանգության հարցերը: Կոնֆերանսի մասնակիցները հանդիպելու են Հունաստանի նախագահի,  Հունաստանում Իսրայելի դեսպանի հետ, այցելելու են  Հոլոքոստի հուշարձանին: