Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը մերժել է Կոսովոյի անդամակցությունը: Տեղի ունեցած քվեարկության ժամանակ չի հավաքվել անհրաժեշտ նվազագույն 95 ձայնը: Քվեարկությանը մասնակցել էին 142 պատվիրակներ: Կողմ էին քվեարկել 92 երկրներ, դեմ` 50-ը, ձեռնպահ`29-ը: Կոսովոյի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում չընդգրկվելու կապակցությամբ Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը շնորհավորել էր Սերբիայի ժողովրդին: << Սա հաղթանակ էր մեզ համար: Վկայում է մեր երկրի հանդեպ առկա հարգանքի մասին: Մենք շարունակելու ենք պայքարը Կոսովոյի համար և երբեք չենք նահանջելու>>-ասել էր նախագահը: Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում Կոսովոյին ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ալբանիան: Ինչպես գիտենք Ալբանիայի իշխանությունները`ԱՄՆ-ի և Արևմուտքի առաջատար երկրների աջակցությամբ Կոսովոն անկախ հռչակեցին 2008 թվականին` առանց Սերբիայի համաձայնության, որի կազմում է գտնվում Կոսովոյի երկրամասը: Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի մի շարք պետություններ ճանաչում են Սերբիայի տարածքային ամբողջականությունը, որի մեջ նաև Կոսովոն: Այդ պետությունները դեմ են Կոսովոյի անկախության միակողմ հռչակմանը: