Սոցիոլոգիական վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ քրիստոնյաները կազմում են Լիբանանի բնակչության 47%-ը: Այս տվյալը ԶԼՄ-ներին տրամադրել է գիտնական- սոցիոլոգ, դոկտոր Բուտրոս Լաբկին: Նրա կարծիքով 1990-ականների համեմատությամբ նման փոփոխության պատճառը մուսուլմանների արտագաղթն է Պարսից ծոցի, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի երկրներ:<< Լիբանանում կրթության որակի բարձրացումը մուսուլման երիտասարդներին թույլ է տալիս օտար լեզուներ սովորել դպրոցական հասակից, հետագայում նրանք մեկնում են այլ երկրներ ավելի ապահովված կյանքով ապրելու համար: Մուսուլմանների թվի նվազման պատճառներից է նաև այն, որ մուսուլման կանայք սկսել են ծննդաբերել երկու կամ երեք երեխա>>-նշել էր Բուտրոս Լաբկին:Նրա կարծիքով Լիբանանի քաղաքական որոշ ուժեր այլևս չեն կարող քրիստոնյաներին փոքրամասնություն համարել` ներքին քաղաքական պայքարում իրենց շահերը պաշտպանելու համար: