Monthly Archives: November 2015

Պակիստանում մուսուլման երիտասարդները աջակցում են քրիստոնյաներին

   Christian Today-ի տեղեկացմամբ`Պակիստանի մեծությամբ երկրորդ քաղաքում`  Լահորում  ավելի քան 500 երիտասարդ և պատանի մուսուլմաններ ցույց էին կազմակերպել, իրենց աջակցությունը հայտնելու հալածվող քրիստոնյաներին: Բողոքի ակցիան նախաձեռնել էր  Պակիստանի ոչ կառավարական, երիտասարդական<< Բարքադ>> կազմակերպությունը: Երիտասարդները պահանջել էին դադարեցնել  ցանկացած խտրականություն կրոնական փոքրամասնությունների հանդեպ`մասնավորապես դադարեցնել    քրիստոնյաներին 2-րդ կարգի մարդիկ անվանելը:  Դրա փոխարեն երիտասարդները առաջարկել էին քրիստոնյաներին անվանել <<Մասիխ>>, [...]

By |2015-11-10T13:56:59+04:00November 10th, 2015|Նորություններ|0 Comments

Նախկին գերիները պատմել են իսլամական բանտի սարսափների մասին

Christian Post-ի համաձայն`  իսլամական բանտից ազատված երեք  իրաքցիներ  պատմել են այն սարսափների մասին, որոնք  վերապրել են այդ բանտում: Տեղեկանալով , որ իսլամիստ գրոհայինները պատրաստվում են  մահապատժի ենթարկել  Իրաքի հյուսիսային Խավիջա քաղաքի մոտ գտնվող բանտում պահվող բանտարկյալներին, քուրդ զինյալները ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ  ազատեցին  ավելի քան 70 բանտարկյալի: Այդ բանտում իսլամիստները պահում էին Իրաքի ոստիկանության [...]

By |2015-11-09T15:59:34+04:00November 9th, 2015|Նորություններ|0 Comments

Հնդկաստանում ավարտվել է 100 քրիստոնյաների սպանության  հետաքննությունը

  Christian Post-ի տեղեկացմամբ` Հնդկաստանում ավարտվել է 2008 թվականին  հարյուր քրիստոնյաների սպանության գործի  հետաքննությունը: Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին: Քննչական  հանձնաժողովի նախագահ, դատավոր Նայդուի խոսքով  հանցագործության հետաքննության համար ութ տարի պահանջվեց, որովհետև շատերը չէին ցանկանում  համագործակցել  հետաքննության հետ` այդ թվում նաև տեղի իշխանությունները:  Նշենք, որ 2008թվականին Հնդկաստանի Օրիս նահանգում  քրիստոնյաների վրա կատարված հարձակումների արդյունքում   սպանվել է 100 [...]

By |2015-11-09T15:50:28+04:00November 9th, 2015|Նորություններ|0 Comments

Եգիպտոսում ջրհեղեղից տուժել են քրիստոնեական հինավուրց վանքեր

Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը զգալի վնասներ է հասցրել Եգիպտոսի Վադի Նատրուն հովտում գտնվող ղպտի նշանավոր 4 տաճարներին:  Խոսքը  Անբի Բիշոյ, Դեյր Սուրիանի, Ալ Բարամոս և Մակար Մեծի հայտնի վանքերի մասին է: Ղպտի եկեղեցու  քահանա Բուլոս Հալիմի խոսքով  ջրհեղեղի հետևանքով փլվել են  վանքերի  պատերը և առաստաղները, զգալի վնաս է հասցվել  գույքին: Ջրհեղեղից տուժել են նաև [...]

By |2015-11-09T15:49:08+04:00November 9th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը մեկնաբանել է Վատիկանից գաղտնի տեղեկությունների արտահոսքի դեպքը

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ անդրադարձել էր Վատիկանից գաղտնի փաստաթղթերի գողության  դեպքին`այն անվանելով հանցագործություն և ցավալի իրողություն:  Դիմելով հրապարակում ներկա հազարավոր հավատացյալներին Ֆրանցիսկ I-ը նշել էր, որ դա չի կարող խանգարել իրեն շարունակելու սկսած բարեփոխումները:  <<Փաստաթղթերի գողությունը  հանցագործություն է և ցավալի իրողություն, որը ոչինչ չի կարող փոխել>>-ասել էր Պապը: [...]

By |2015-11-09T15:47:29+04:00November 9th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում ազատ են արձակել ասորի քրիստոնյաների

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` երկարատև բանակցություններից  հետո <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայում ազատ են արձակել ևս 37  ասորի քրիստոնյաների: Ասորի համայնքի  ներկայացուցչի խոսքով  ազատ արձակված գերիները ` հիմնականում  կանայք բարեհաջող հասել են Թել Թամարե  քաղաքը: Նշենք, որ ընթացիկ տարվա  փետրվարին Սիրիայի հյուսիսում քրիստոնեաբնակ գյուղերը  գրավելուց հետո  գերևարել են  250 ասորի քրիստոնյաների: Հոկտեմբերին  իսլամիստները ազատ էին արձակել [...]

By |2015-11-09T15:46:08+04:00November 9th, 2015|Նորություններ|0 Comments

Արևելյան եկեղեցիները կողմ են Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելուն

Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիները և համայնքները համամիտ են  Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկի հետ: Այդ մասին  է վկայում  Մերձավորարևելյան եկեղեցիների   գործադիր կոմիտեի խորհրդակցությունը, որը կայացել է Կահիրեի  սուրբ Մարկոսի տաճարում: Խորհրդակցությանը մասնակցել են Ղպտի եկեղեցու Պատրիարք  Թեոդորոս II-ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը, Երուսաղեմի  հույն- ուղղափառ Պատրիարք Թեոփիլոս III-ը, Անտիոքի  կաթոլիկ  Պատրիարք Իգնատիոս [...]

By |2015-11-09T15:44:45+04:00November 9th, 2015|Նորություններ|0 Comments

Ա. Սիմոնյանը քարոզելու է Լոս Անջելեսի Ռուս բողոքական եկեղեցում

invictory.com կայքի  տեղեկացմամբ` Երևանի << Կյանքի խոսք>>  եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը ծառայություն է անցկացնելու Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցում>>: <<Նոյեմբերի 8-ին  մեզ մոտ ծառայելու է հովիվ Արթուր Սիմոնյանը Երևանից: Լոս Անջելեսում շատ են հայերեն, ինչպես նաև ռուսերեն խոսող մարդիկ և մենք բոլորին հրավիրում ենք  այս ծառայությանը>>-ասել էր  << Ռուս բողոքական եկեղեցու>>  հովիվ Ալեքս [...]

By |2015-11-07T21:55:55+04:00November 7th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top