Daily Archives: November 19, 2015

Նոր զեկույց ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ

ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի  պաշտոնական կայքում զեկույց է հրապարակվել, համաձայն  որի 2014 թվականին ԱՄՆ-ում  Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ատելության հողի վրա  կատարված 64 հանցագործություններին զոհ է գնացել 70 մարդ: Զեկույցում թվարկված են նաև  ռասայական,  ազգային, կրոնական, սեռական և այլ դրդապատճառներով  կատարված  հանցագործությունները: Մասնավորապես. կատարվել է հակահրեական 609,  հակամուսուլմանական`154  և բողոքական եկեղեցիների դեմ `25 հանցագործություններ:

Աբդալա II. ահաբեկչության դեմ անհրաժեշտ է գլոբալ պատերազմ

<<Associated Pres>>-ի տեղեկացմամբ`  Ավստրիա կատարած այցի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալա II-ը հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը Սիրիայում և Իրաքում  մեկ տարվա ընթացքում սպանել է ավելի քան 100  հազար մուսուլմանների: Նրա կարծիքով  իսլամական ահաբեկչության սպառնալիքի դեմ հաջողությամբ պայքարելու համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները  համապարփակ մոտեցում ցուցաբերեն այդ խնդրի լուծմանը: Թագավորը որոշակի լավատեսությամբ է ընդունում 

  • Բ. Ասադը վստահում է Ռուսաստանի նախագահին

Բ. Ասադը վստահում է Ռուսաստանի նախագահին

<< Վլադիմիր Պուտինը  քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է, ում կարելի է վստահել>>-հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական <<Valeurs Actuelles>> շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ:Նա հայտնել էր , որ նախագահի պաշտոնից իր հեռնալը  չպետք է դառնա   միջազգային մակարդակով  բանակցությունների առարկա: Ինքը  պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե դա լինի սիրիացի ժողովրդի  կամքը:  <<Եթե ֆրանսիական կառավարությունը  ամենայն

Բանգլադեշում հարձակումներ են կատարվում միսիոներների վրա 

Նոյեմբերի 18-ի առավոտյան Բանգլադեշի հյուսիս արևմտյան Դինաջպուր քաղաքում   իտալացի քահանա,արտասահմանյան առաքելության Պապական  ինստիտուտի անդամ  56-ամյա Պիերո Պարոլարիի վրա հարձակում են կատարել, ինչի հետևանքով քահանան հրազենային վերքեր  է ստացել   պարանոցի շրջանում: Հանցագործները քահանայի վրա կրակել էին, երբ նա ուղևորվել էր հիվանդանոց, որտեղ  հիվանդներին  հոգևոր օգնություն է  ցուցաբերում: Պիերո Պարոլարիին տեղափոխել են  երկրի մայրաքաղաք Դաքքայի զինվորական հոսպիտալը,

Պապի այցի պատճառով լրացուցիչ խաղաղարար  ուժեր կուղարկվեն ԿԱՀ

Նոյեմբերի  29-30-ին Հռոմի Պապի Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ)  կատարելիք այցի ընթացքում ՄԱԿ-ը այդ երկիր  կուղարկի  լրացուցիչ 300 խաղաղարար զինվորներ: Reuters-ի համաձայն`ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Պան Գի Մունը  Անվտանգության խորհրդին խնդրել էր շտապ կարգով  Կոտ դ°Իվուարից  լրացուցիչ խաղաղարար կոնտինգենտ  ուղարկել ԿԱՀ:  ՄԱԿ-ի քարտուղարի պահանջով խաղաղարար լրացուցիչ այդ ուժը ԿԱՀ-ում մնալու է 8շաբաթ: Նշենք, որ ԿԱՀ-ում սպասվող առաջիկայում սպասվող

Պատրիարք Յունան. Արևմուտքը դավաճանել է մեզ

<<Արևմուտքը մեզ դավաճանել է >>- այսպես է մեկնաբանել  Սիրիա-կաթոլիկ  եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած քաղաքականությունը: Եգիպտական <<Le Messager>> ամսագրին տված հարցազրույցում Պատրիարքը Արևմտյան երկրներին մեղադրել է, որ հենց նրանք են Սիրիայում շարունակվող անվերջ հակամարտության պատճառը: <<Հաստատել, որ խնդիրը կարելի է լուծել միայն օդային հարվածներով, նշանակում է ստել>>-հայտարարել էր Իգնատիոս Յուսեֆը: