Daily Archives: November 3, 2015

Ալ Քաիդան ահաբեկիչներին  կոչ է անում միավորվել Ռուսաստանի և Արևմուտքի դեմ պայքարելու համար 

Reuters-ի տեղեկացմամբ`<<Ալ Քաիդա>> միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին իսլամական ահաբեկչական բոլոր խմբավորումներին   կոչ է արել միավորվել` դիմակայելու Սիրիայում և Իրաքում   Ռուսաստանից և Արևմուտքից բխող <<սպառնալիքին>>: Համացանցում տարածված ուղերձում ազ Զավահիրին հայտարարել էր.<< Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիտները համակարգում են մեր դեմ   իրենց  պատերազմական գործողությունները: Միթե չենք կարող դադարեցնել միմյանց դեմ մեր պայքարը և միավորվենք  [...]

By |2015-11-03T13:06:02+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Պակիստանում փոխելու են աստվածանարգության օրենքը

Christian Post-ի համաձայն` Պակիստանի Գերագույն դատարանը  որոշում է ընդունել փոփոխություներ կատարել  աստվածանարգության վերաբերյալ օրենքում, որը շատ հաճախ կիրառում են կրոնական փոքրամասնություններին` հատկապես քրիստոնյաներին հալածելու, բանտարկելու համար: Դատարանը այն եզրակացության էր հանգել, որ երկրում կրոնական  հանդուրժողականությունը հասել է զրոյական մակարդակի, իսկ դա  վնասում է օրենքի գերակայությանը Պակիստանում: Երկրի իրավապաշտպանները և քրիստոնյա ակտիվիստները  իրենց ուրախությունն են հայտնել [...]

By |2015-11-03T12:48:45+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Թունիսը պայքարում է ահաբեկչության դեմ

Թունիսի դատարանը 21տարվա բանտարկության է դատապարտել  Սիրիայից վերադարձած իսլամիստ գրոհայինին: Նրան մեղադրել են  << Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորմանը միանալու և նրա շարքերում ռազմական գործողությունների մասնակցելու համար: Թունիսի «Online» էլեկտրոնային թերթի տեղեկացմամբ` դատապարտված երիտասարդը  մեկնել էր Սիրիա,  միացել իսլամիստներին, զինված պատրաստություն էր անցել իսլամիստների ճամբարում և մի քանի ամիս  մասնակցել էր ռազմական գործողություններին, որից հետո վերադարձել [...]

By |2015-11-03T12:46:59+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Մի քանի փաստեր Ռեֆորմացիայի վերաբերյալ 

1517թվականի հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը իր 95թեզիսները  փակցրել էր Վիտտենբերգի տաճարի դռանը: Բողոքական շատ եկեղեցիներ դա  տոնում են  հոկտեմբերի վերջին կամ էլ նոյեմբերի առաջին կիրակի օրը: Այս տարի  տոնը համընկավ  նոյեմբերի 1-ին: Այդ  օրվա կապակցությամբ Christian Post  կայքը հրապարակել է  մի քանի  հետաքրքիր  փաստեր    Ռեֆորմացիայի վերաբերյալ: 1.Մարտին Լյութերը վիճարկում էր պապական ինդուլգենցիայի  գաղափարը ոչ թե   Կաթոլիկ [...]

By |2015-11-03T12:45:23+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Սպիտակ Տանը հաղթել է Հռոմի Պապի հագուստը կրող փոքրիկը

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հելոուինի տոնակատարության համար Սպիտակ Տուն էր հրավիրել հարյուրավոր երեխաների: Ավանդույթի համաձայն ընտրում են և նվերներ տալիս ամենատպավորիչ հանդերձ ունեցող մասնակցին: Երբ Սպիտակ Տանը հայտնվել էր Հռոմի Պապի հագուստով փոքրիկ տղան` նստած Պապի մեքենայի նմանությամբ պատրաստված խաղալիք մեքենայում, ապա Օբաման անմիջապես հայտարարել էր, որ գլխավոր մրցանակը տալու է այդ [...]

By |2015-11-03T12:43:33+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Պատրիարքը հույս ունի, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը հաջողությամբ կավարտվի

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Կիրիլը հույս ունի,որ  Ռուսաստանի մասնակցությունը  Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին հաջողությամբ կավարտվի: <<Այսօր Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին: Հույս ունենք, որ բոլոր նրանց հետ միասին, ովքեր իրոք ցանկանում են  խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, կհաջողվի  դրությունը  փոխել, կայունացնել քաղաքական իրավիճակը և ամենակարևորը`  հաղթել ահաբեկչությանը, դադարեցնել արյունահեղությունը>>- ասել էր Պատրիարքը [...]

By |2015-11-03T13:09:23+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը մտահոգ է ամերիկյան հասարակության հոգևոր վիճակով

Ամերիկացի հայտնի ավետարանիչ  Ֆրանկլին Գրեհեմը  Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել էր Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարի հետ: Հանդիպման ժամանակ Գրեհեմը  իր մտահոգությունն էր հայտնել , որ  ամերիկացիները մոռացության են տալիս  բարոյականության քրիստոնեական նորմերը: <<Ամերիկացիները Աստծուն դուրս են հանել իրենց կյանքից, աշխարհականացման կողմնակիցների ճնշումների ներքո հեռացել  են աստվածաշնչյան բարոյական սկզբունքներից  >>-հայտարարել  էր  ավետարանիչը: Նրա խոսքով` [...]

By |2015-11-03T12:34:20+04:00November 3rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top