Monthly Archives: October 2015

Հալեպի եպիսկոպոս. ուսական ռազմական օդուժի հարվածները շատ    արդյունավետ են

Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը հայտնի է  Սիրիայում Արևմուտքի  վարած քաղաքականության հանդեպ իր կոշտ  քննադատական վերաբերմունքով: Վերջերս  նա հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  պայքարում Ռուսաստանի ռազմական օգնությունը շատ արդյունավետ է: <<Ռուսները  իրոք հարվածներ են հասցնում  իսլամիստների դիրքերին, իսկ ամերիկացիները  կանխամտածված անարդյունավետ  ռմբակոծություններ էին իրականացնում>>-հայտարարել էր Խազենը: Նա նշել էր, որ չի կարողանում [...]

By |2015-10-23T11:29:51+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Իսպանիայի սոցիալիստները ցանկանում են  արգելել կրոնի դասերը

Իսպանիայում սոցիալիստների  առաջնորդ Պեդրո Սանչեսը նախընտրական քարոզարշավի  ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում  կրոնի դասերը կարգելվեն  ոչ միայն պետական, այլ նաև  մասնավոր դպրոցներում: Դեկտեմբերի 20 –ին Իսպանիայում  կայանալու է  խորհրդարանի ստորին և վերին  պալատների ընտրությունը: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որի առաջնորդը Սանչեսն է, համարվում է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը: Սոցիալիստների նախընտրական ծրագրի կետերից [...]

By |2015-10-23T11:27:45+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Իրանի նախագահը հանդիպելու է Հռոմի Պապի հետ

Սուրբ Գահի  մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ  ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին  Իրանի նախագահ Հասան Ռուհանին  Վատիկանում հանդիպելու է Հռոմի Պապի հետ: Նշենք, որ վերջին անգամ` 1999 թվականին  Վատիկանում հանդիպել էին Իրանի նախագահ Մոհամեդ Խաթամին և   Հովհաննես Պողոս II Պապը:   Իտալական լրատվամիջոցների համաձայն Իրանի նախագահի Իտալիա կատարելիք երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպելու է նաև Իտալիայի նախագահի [...]

By |2015-10-23T11:24:36+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը կոչ է անում աղոթել հալածվող քրիստոնյաների համար 

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  անդրադարձել է  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ  հրապարակված  զեկույցին:  Զեկույցը,  որ կոչվում էր << Հալածվածներ և մոռացվածներ>>,  պատրաստել էր  բրիտանական բարեգործական << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպությունը: Զեկույցը ներկայացրել էր  Մեծ Բրիտանիայի վարչապետ  Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով  ամբողջ աշխարհում   յուրաքանչյուր օր իրենց հավատքի համար քրիստոնյաները ենթարկվում են սիստեմատիկ խտրականությունների, [...]

By |2015-10-23T11:22:06+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Եկեղեցին պետք է պաշտպանի ավանդական ընտանիքը

Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին եկեղեցական կապերի  բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը մասնակցել է Վատիկանում կայացած ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների համաժողովին: Իր ելույթում Կաթոլիկ եկեղեցուն  կոչ էր արել   Ուղղափառ եկեղեցու հետ միասին  դիմակայել  ավանդական ամուսնության դեմ առկա մարտահրավերներին: << Ուղղափառ եկեղեցին, ինչպես և կաթոլիկ եկեղեցին ամուսնության վերաբերյալ  ուսմունքում միշտ հավատարիմ է   Սուրբ Գրքին`հաստատելով  ամուսնության սրբությունը: Ներկայումս   [...]

By |2015-10-22T12:46:06+04:00October 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Գեթսեմանի այգում ձիթապտղի բերքահավաք է սկսվել

Երուսաղեմի   կաթոլիկ պատրիարքության տեղեկացմամբ` Գեթսեմանի  այգում, որտեղ չարչարանքներից առաջ աղոթել էր Հիսուս Քրիստոսը,  սկսվել է  ձիթապտղի բերքահավաքը: Այգու պահապան ֆրանցիսկյան վանականները ավանդաբար Երուսաղեմի բնակիչներին և հյուրերին հրավիրում են  մասնակցել  բերքահավաքին: Այս տարի   բերքահավաքին մասնակցում են 15 երկրներից ժամանած կամավորներ: Գեթսեմանի այգում կան դարավոր  8 ձիթենիներ, որոնք ունեն նույն ԴՆԹ-ն: Կենսաբանների խոսքով` դա վկայում է այն [...]

By |2015-10-22T12:00:30+04:00October 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Երիտասարդ քրիստոնյաները աղոթելու են Իսրայելի համար

Իսրայելում  բռնությունների և ահաբեկչությունների թվի կտրուկ մեծացման պատճառով կաթոլիկ երիտասարդությունը որոշել է միաբան աղոթք բարձրացնել խաղաղության համար: Աղոթքի օր է ընտրվել նոյեմբերի 8-ը: Այդ օրը Իսրայելի, Հորդանանի և Պաղեստինի  կաթոլիկ բոլոր համայնքներում  երիտասարդ քրիստոնյաները  աղոթելու են խաղաղության վերականգման համար: <<Երիտասարդությունը ցանկանում է աղոթել  ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Աղոթելու են  սուրբ քաղաք Երուսաղեմի համար, որում  [...]

By |2015-10-22T11:58:05+04:00October 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Վատիկանը հերքել է Հռոմի Պապի հիվանդության վերաբերյալ տեղեկությունը

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը,  որի  համաձայն Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի մոտ հայտնաբերել են գլխուղեղի  բարորակ ուռուցք: Լոմբարդին հայտարարել էր, որ Պապը բժշկական ոչ մի հետազոտություն չի անցել: << Ոչ մի ճապոնացի բժիշկ չի այցելել Վատիկան և Պապին բժշկական  ոչ մի հետազոտության չեն ենթարկել>>- հայտարարել էր Վատիկանի  ներկայացուցիչը: Նշենք, [...]

By |2015-10-22T11:56:21+04:00October 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Հանդիպում Վատիկանում

Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի  արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ  Իլարիոնը  Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հետ: Վատիկանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն` Պապը միտրոպոլիտին շնորհակալություն էր  հայտնել  Վատիկանում ընթացող  ընտանիքի հարցերին նվիրված  եպիսկոպոսների ժողովում միտրոպոլիտ Իլարիոնի ելույթի ժամանակ հնչած ողջույնի խոսքերի համար  և բարեմաղթանքներ էր հղել Պատրիարք Կիրիլին: Զրույցի ժամանակ անդրադարձել  էին  Ռուս [...]

By |2015-10-22T11:52:25+04:00October 22nd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top