Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը մասնակցել է Վատիկանում կայացած ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների համաժողովին: Իր ելույթում Կաթոլիկ եկեղեցուն կոչ էր արել Ուղղափառ եկեղեցու հետ միասին դիմակայել ավանդական ամուսնության դեմ առկա մարտահրավերներին: << Ուղղափառ եկեղեցին, ինչպես և կաթոլիկ եկեղեցին ամուսնության վերաբերյալ ուսմունքում միշտ հավատարիմ է Սուրբ Գրքին`հաստատելով ամուսնության սրբությունը: Ներկայումս այս դիրքորոշումը պաշտպանելու համար անհրաժեշտ է համախմբել մեր ուժերը>>-ասել էր միտրոպոլիտը: Նա նշել էր, որ չպետք է սահմանափակվել միայն կոչերով: Անհրաժեշտ է ավանդական ընտանիքը պաշտպանել օրենսդրական դաշտում, այդ հարցը բարձրացնել միջազգային տարբեր մակարդարկների հարթակներում ` ներառյալ ՄԱԿ-ում և Եվրախորհրդում:<< Ամերիկան և Եվրոպայի մի շարք երկրներ շարունակում են վարել ընտանիք հասկացության ոչնչացմանը ուղղված քաղաքականություն: Նրանք ոչ միայն օրինականացնում են միասեռ ամուսնությունները, այլ նաև օրենքով հետապնդում այն քրիստոնյաներին, ովքեր մերժում են նման միությունները>>-ասել էր միտրոպոլիտ Իլարիոնը: Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությանը, որ համասեռամոլների իրավունքները ավելի կարևոր են քան կրոնական ազատությունը` միտրոպոլիտը հայտարարել էր.<<Սա վկայում է, որ աշխարհիկ իշխանությունները շարունակում են հարձակվել ավանդական ընտանեկան արժեքները պաշտպանող առողջ ուժերի դեմ: Եվ այդ պայքարի առաջին դիրքերում եկեղեցին է, ուստի պետք է համարձակ և հաստատակամ պաշտպանենք քրիստոնեական համոզմունքները և արժեքները>> :