Սուրբ Գահի  մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ  ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին  Իրանի նախագահ Հասան Ռուհանին  Վատիկանում հանդիպելու է Հռոմի Պապի հետ: Նշենք, որ վերջին անգամ` 1999 թվականին  Վատիկանում հանդիպել էին Իրանի նախագահ Մոհամեդ Խաթամին և   Հովհաննես Պողոս II Պապը:   Իտալական լրատվամիջոցների համաձայն Իրանի նախագահի Իտալիա կատարելիք երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպելու է նաև Իտալիայի նախագահի և վարչապետի հետ: