Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, որի համաձայն Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի մոտ հայտնաբերել են գլխուղեղի բարորակ ուռուցք: Լոմբարդին հայտարարել էր, որ Պապը բժշկական ոչ մի հետազոտություն չի անցել: << Ոչ մի ճապոնացի բժիշկ չի այցելել Վատիկան և Պապին բժշկական ոչ մի հետազոտության չեն ենթարկել>>- հայտարարել էր Վատիկանի ներկայացուցիչը: Նշենք, որ իտալական <<Quotidiano nazionale>> թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ֆրանցիսկ I Պապը խորհրդակցել էր գլխուղեղի ուռուցքների ճապոնացի հայտնի մասնագետի հետ: Բժիշկը ախտորոշել էր բարորակ փոքր ուռուցք, որը բուժվում է դեղամիջոցներով: Չնայած Վատիկանի հերքմանը, թերթի խմբագրությունը շարունակում է պնդել, որ այդ տեղեկությունը հավաստի է: