Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը հայտնի է Սիրիայում Արևմուտքի վարած քաղաքականության հանդեպ իր կոշտ քննադատական վերաբերմունքով: Վերջերս նա հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի ռազմական օգնությունը շատ արդյունավետ է: <<Ռուսները իրոք հարվածներ են հասցնում իսլամիստների դիրքերին, իսկ ամերիկացիները կանխամտածված անարդյունավետ ռմբակոծություններ էին իրականացնում>>-հայտարարել էր Խազենը: Նա նշել էր, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես են ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան փորձում օրինականացնել իսլամական այնպիսի խմբավորման գործունեությունը, ինչպիսին <<Ան Նուսրայի ճակատն>> է, որին << չափավոր ընդդիմություն>> են համարում: <<Սիրիայում կռվող իսլամիստները չափավոր չեն լինում, նրանց շարքերում հատկապես չկան ազատության համար պայքարող մարտիկներ>>-ասել էր եպիսկոպոսը: Նրա խոսքով <<Ան Նուսրայի ճակատ>> խմբավորման գրոհայինների 80%-ը օտարեկրյա վարձկաններ են: << Նրանք սիրիացիներ չեն և բոլորովին հետաքրքրված չեն այս երկրում ժամանակակից և դեմոկրատական պետություն ստեղծելու ծրագրով: Մինչդեռ Սաուդյան Արաբիան շարունակում է զենք մատակարարել, որպեսզի կանգնեցվի Սիրիայի բանակի հարձակումը>>-հայտարարել էր եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը: