Իսրայելում  բռնությունների և ահաբեկչությունների թվի կտրուկ մեծացման պատճառով կաթոլիկ երիտասարդությունը որոշել է միաբան աղոթք բարձրացնել խաղաղության համար: Աղոթքի օր է ընտրվել նոյեմբերի 8-ը: Այդ օրը Իսրայելի, Հորդանանի և Պաղեստինի  կաթոլիկ բոլոր համայնքներում  երիտասարդ քրիստոնյաները  աղոթելու են խաղաղության վերականգման համար: <<Երիտասարդությունը ցանկանում է աղոթել  ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Աղոթելու են  սուրբ քաղաք Երուսաղեմի համար, որում  դարձյալ  բռնություններ են և արյունահեղություն>>-ասել է պաղեստինցի քահանա Բաշար Ֆավադլան: Աղոթքին միանալու  համար հրավիրել են հրեաներին և մուսուլմաններին: <<Երիտասարդ հրեաներին և մուսուլմաններին  կոչ ենք անում միանալ մեզ:Միաբան  խնդրելու ենք   Ամենակալ և Ողորմած Աստծուն, որ մարդկանց սրտերը  մաքրի ատելությունից, վախից և վրեժխնդրությունից>>-ասել էր քահանան: