Monthly Archives: October 2015

Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի ոգեկոչման արարողություն  է անցկացվել Լոնդոնում

Հայկական լրատվամիջոցների համաձայն`Լոնդոնի  Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է Հայոց ցեղասպանության սուրբ  նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Էկումենիկ արարողությանը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ ծառայել էր  Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա են եղել աշխատանքային այցով  Մեծ Բրիտանիայում  գտնվող ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց ցեղասպանության նահատակների  համար բարձրացված էկումենիկ

  • Պապը ստեղծել է կրթության հարցերով նոր հիմնադրամ

Պապը ստեղծել է կրթության հարցերով նոր հիմնադրամ

Վատիկանի կաթոլիկ կրթության հարցերով  կոնգրեգացիայի առաջարկությամբ  Հռոմի Պապը ստեղծել է <<Gravissimum Educationis>> հիմնադրամը, որը  զբաղվելու է  գիտական և մշակութային ծրագրերով` նպատակ ունենալով  աշխարհում  զարգացնել կաթոլիկ կրթությունը:<<Եկեղեցին ընդունում է մարդու կյանքում կրթության մեծ կարևորությունը: Մեր դարաշրջանում ավելի է մեծացել  կրթության  ազդեցությունը սոցիալական առաջընթացի վրա>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը:   

12 տարեկան աղջիկը պաշտպանել է իր քրիստոնեական հավատքը

Տեխասի նահանգում  Քետի դպրոցական շրջանի   12 ամյա աշակերտուհի Ջորդան Վուլին  չի համաձայնել ուսուցչուհու հետ այն հարցում, որ Աստված   գոյություն չունի և շարունակում է պաշտպանել իր հավատքը:  7-րդ դասարանում ընթերցանության դասի ժամանակ <<Աստված գոյություն ունի>> պնդման վերաբերյալ Ջորդան Վուլին պատասխանել էր, որ դա փաստ է, իսկ ուսուցչուհին հայտարարել էր, որ աղջկա պատասխանը   սխալ է: Ուսուցչին ասել

Բողոքի ակցիա Թբիլիսիում Հելոուինի տոնակատարության դեմ  

Թբիլիսիում մի խումբ հոգևորականներ և նրանց թեմերի անդամները  բողոքի ակցիա էին անցկացրել `պահանջելով  կրթության նախարար Թամար Սանիկիձեի  հրաժարականը: Նախարարության շենքի մոտ հավաքված մարդիկ հայտարարել էին, որ  մի շարք դպրոցներում  Հելոուինի տոնի առթիվ  դիմակահանդեսներ են կազմակերպվել: << Դպրոցներում նման բան չպետք է լինի:  Երեխաները պետք է գիտակցեն, որ դա խաղ չի: Դա սատանայություն է>>-ասել  էր  քահանաներից

Ռուս բողոքական եկեղեցին այլընտրանք է առաջարկում Հելոուինին

Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցին>> հոկտեմբերի 31-ին Հելոուինի  փոխարեն անցկացնելու է << Աշնանային փառատոն>> ավետարանչության  տոնը: Արդեն 7-րդ տարին է, որ <<Ռուս բողոքական եկեղեցին>>   անցկացնում է այդ միջոցառումը: Սովորոբար  <<Աշնանային փառատոն>> -ի ժամանակ եկեղեցում հավաքվում է 300-400 մարդ: <<Հելոուինի օրը  ծնողների հետ շատ երեխաներ են  զբոսնում փողոցներում, նրանք  կոնֆետներ են  հավաքում: Եվ այդ օրը

“Այդ տխրահռչակ գործընթացին ընթացք տվողներն անգամ տարրական գաղափար չունեն, թե իրենք ինչպիսի կործանարար բովանդակություն ունեցող տոների են մասնակցում”

Հոկտեմբերի 31-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Հելոուինը: Տոնի ընթացքում մարդիկ կրում են  կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և այլ չար ոգիների  տեսքով դիմակներ ու հանդերձներ, որը  տոնի պարտադիր պայմաններից մեկն է։  Հելոուինի գլխավոր խորհրդանիշը Ջեքի լամպն  է: Այն ունի դդմի տեսք, շատ հաճախ էլ պատրաստում են դդմից: Վրան փորագրվում է վախ  ներշնչող դեմք, իսկ

Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների առաջարկը

Fides գործակալության տեղեկացմամբ` Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների  երեխաների հավատքի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Այդ օրենքի համաձայն, եթե ծնողներից մեկը մուսուլման է, իսկ մյուսը ոչ, ապա երեխան ինքնաբերաբար  մուսուլման է  համարվում: Քրիստոնյա պատգամավորները  առաջարկել էին  օրենքում փոփոխություն կատարել,համաձայն որի երեխաները կարող են  ինքնուրույն ընտրություն կատարել չափահաս դառնալուց հետո:  Փոփոխության  օգտին քվեարկել էր 51պատգամավոր,

Բանակցություններ են ընթանում Հռոմի Պապի և Պատրիարք  Կիրիլի հանդիպման համար

Ռուս ուղղափառ  և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիները  բանակցում են  Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի  հնարավոր հանդիպման շուրջ: Այս մասին տեղեկացրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարքության մշակույթի հարցերով խորհրդի պատասխանատու,  եպիսկոպոս Տիխոնը  Հռոմում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ տված հարցազրույցում: << Վերջին 30 տարիների ընթացքում հարաբերությունները Ռուս ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների միջև երբեմն լարված են եղել:  Ներկայումս նրանք

Շոն Փենը հրեական ծագում ունի

Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ`  ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Փենը  առաջին անգամ այցելելու է  Իսրայել: Երկու Օսկարների մրցանակակիր, 55-ամյա Պենը Իսրայելում հանդիպելու է IsraAID բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ, մասնակցելու է կոնֆերանսի, որը նվիրված է   2010 թվականի կործանարար երկրաշարժից տուժած  Հաիթիի վերականգման   աշխատանքներին: Թերթի համաձայն` Շոն Պենը հրեական արմատներ ունի: Նրա հայրը հրեա է: Իսրայել