Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցին>> հոկտեմբերի 31-ին Հելոուինի  փոխարեն անցկացնելու է << Աշնանային փառատոն>> ավետարանչության  տոնը: Արդեն 7-րդ տարին է, որ <<Ռուս բողոքական եկեղեցին>>   անցկացնում է այդ միջոցառումը: Սովորոբար  <<Աշնանային փառատոն>> -ի ժամանակ եկեղեցում հավաքվում է 300-400 մարդ: <<Հելոուինի օրը  ծնողների հետ շատ երեխաներ են  զբոսնում փողոցներում, նրանք  կոնֆետներ են  հավաքում: Եվ այդ օրը լավագույնն է ավետարանելու համար: Կարող ենք դուրս գալ և ավետարանել>>-ասել է <<Ռուս բողոքական եկեղեցու>>   հովիվ Ալեքս Պրոկոպչիկը: Հոկտեմբերի 31-ի երեկոյան  եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում  հյուրասիրություն է կազմակերպվելու: << Քրիստոնեական երաժշտություն է լինելու,  մենք շփվելու ենք,  քարոզելու ենք  ծնողներին, իսկ երեխաները կխաղան: Մարդկանց կհրավիրենք եկեղեցի>>-պատմել է հովիվ  Պրոկոպչիկը և շարունակել.<< այդ օրը մենք նույնիսկ չենք հիշատակում Հելոուին անունը: Երբ մարդիկ հարց են տալիս այդ մասին, պատասխանում  ենք, որ  դա օկուլտային տոն է: Ավելին, երբ մարդիկ սատանայական հանդերձներ են կրում, ապա դա բացասաբար է ազդում նրանց վրա, որովհետև այդ կերպ նրանք գործակից են դառնում  չարին:  Այդ օրը մենք պարտավոր ենք մարդկանց ասել դրա մասին, զգուշացնել  և Հելոուինին այլընտրանք առաջարկել>>: