Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ`  ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Փենը  առաջին անգամ այցելելու է  Իսրայել: Երկու Օսկարների մրցանակակիր, 55-ամյա Պենը Իսրայելում հանդիպելու է IsraAID բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ, մասնակցելու է կոնֆերանսի, որը նվիրված է   2010 թվականի կործանարար երկրաշարժից տուժած  Հաիթիի վերականգման   աշխատանքներին: Թերթի համաձայն` Շոն Պենը հրեական արմատներ ունի: Նրա հայրը հրեա է: Իսրայել կատարելիք այցի շրջանակներում դերասանը հանդիպելու է նաև երկրի նախկին նախագահ  Շիմոն Պերեսի հետ: