Տեխասի նահանգում Քետի դպրոցական շրջանի 12 ամյա աշակերտուհի Ջորդան Վուլին չի համաձայնել ուսուցչուհու հետ այն հարցում, որ Աստված գոյություն չունի և շարունակում է պաշտպանել իր հավատքը: 7-րդ դասարանում ընթերցանության դասի ժամանակ <<Աստված գոյություն ունի>> պնդման վերաբերյալ Ջորդան Վուլին պատասխանել էր, որ դա փաստ է, իսկ ուսուցչուհին հայտարարել էր, որ աղջկա պատասխանը սխալ է: Ուսուցչին ասել էր, որ Աստված առասպել է: Սակայն Ջորդանը շարունակել էր պնդել, որ Աստծված գոյություն ունի և ինքը հիմնվում է քրիստոնեական իր հավատի վրա: Լուրջ վիճաբանություն էր առաջացել, որին մասնակցել էին մյուս աշակերտները: Այդ դեպքի մասին տեղեկացվել էր դպրոցական խորհուրդը: Ջորդանին կանչել էին բացատրություններ տալու: Նա խորհրդի առաջ համարձակորեն պաշտպանել էր քրիստոնեական իր դիրքորոշումը: <<Իմ երեխան ավելի համարձակ է շատ հասուն քրիստոնյաներից, համարձակորեն խոսում է իր հավատքի մասին և այն մասին, որ իր իրավունքները դպրոցում խախտել են>>-լրագրողներին ասել էր աղջկա մայրը: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը Ջորդանի վերաբերյալ իր հիացմունքն էր արտահայտել: <<Ես հպարտանում եմ այդ աշակերտուհու Աստծո հանդեպ անսասան հավատքի համար>>-հայտարարել էր նահանգապետը: