Հռոմի հրապարակներից մեկը անվանել են Մարտին Լյութերի անունով
KAI գործակալության տեեկացմամբ` Հռոմի իշխանությունները Կոլիզեի անմիջական հարևանությամբ գտնվող հրապարակը անվանել են Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անունով: Հռոմի քաղաքագլուխ Ինյացիո Մարինոն լրագրողներին հայտնել էր, որ այս կերպ Հռոմը վկայում է իր բարյացակամ վերաբերմունքը ցանկացած կրոնի հանդեպ: Հռոմի լյութերական համայնքի հովիվ Ժան-Մարտեն Կրուզեն շնորհակալություն էր հայտնել քաղաքի իշխանություններին և այդ քայլը անվանել էր գործող էկումենիզմի ապացույց: [...]
Վատիկանը ապաստան է տվել փախստական առաջին ընտանիքին
Վատիկանը ապաստան է տվել սիրիացի փախստական առաջին ընտանիքին: Ծնողներին և երկու երեխաներին ընդունել է սուրբ Աննայի թեմը, որը գտնվում է Վատիկանի տարածքում: Երկրորդ ընտանիքին կընդունի սուրբ Պետրոսի թեմը: Ի դեպ Վատիկանի տարածքում գտնվում են այս երկու թեմերը, որոնք արձագանքելով Ֆրանցիսկ I-ի կոչին հյուրընկալեցին իրենց հայրենիքից հեռացած մարդկանց: Սուրբ Աննայի թեմում ապաստանած փախստականները հույն կաթոլիկներ են [...]
ԱՄՆ-ում Պապը հանդիպելու է աքատների, անօթևանների և կալանավորների հետ
Վատիկանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է Հռոմի Պապի ԱՄՆ կատարելիք այցի մանրամասների մասին, համաձայն որոնց մասնավորապես Ֆրանցիսկ I-ը մտադիր է հանդիպումներ ունենալ աղքատների, անօթևանների և բանտարկյալների հետ: Այդ մասին գրել է նաև The New York Times թերթը.<<Առաջին անգամ այդ մասշտաբով Պապը մտադիր է ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր գտնվում են ամերիկյան հասարակության ամենացածր աստիճաններում, փախստականների, անօթևանների, [...]
Իսլամիստների շարքերում կան Ռուսաստանի 1800 քաղաքացիներ
<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի 1800 քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վ. Կոլոկոլցևը: Նախարարի խոսքով այդ առնչությամբ 477 քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ Հակաահաբեկչական կենտրոնին առընթեր Գիտական խորհրդի հրապարակած տվյալներով Սիրիայում իսլամիստներին են միացել Ռուսաստանի 800-1500 քաղաքացի: Նրանցից 170-ը զոհվել է: Նշենք, որ <<Իսլամական պետությունը>> Ռուսաստանում արգելված է, [...]
Սիրիայում 2 միլիոն երեխա դպրոց չի հաճախում
<<Save the Children>> բարեգործական կազմակերպության տվյալներով Սիրիայում երեխաների համար շատ ծանր պայմաններ են: Ավելի քան 2միլիոն սիրիացի երեխաներ այս տարի չեն կարողանում դպրոց հաճախել: Սիրիայում դպրոցական շենքերը շատ հաճախ դառնում են ռմբակոծման թիրախներ իսլամիստ գրոհայինների համար: Ավելի քան 4 հազար դպրոցներ ավերվել են օդուժի հարվածներից, ականանետային կրակոցներից կամ էլ պայթեցվել են: Ուսումնական այս տարվա սկզբում [...]
Եպիսկոպոս Անտուան Օդո. Սիրիան ցանկանում են հողի հետ հավասարացնել
Սիրիայի Հալեպ քաղաքի քաղդեա-կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Օդոն Catholic News գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառը զենքի առևտուրն է: <<Միջազգային մակարդակով նպատակաուղղված շարունակում են պատերազմը, մտադրված են կործանել, հողի հետ հավասարացնել ամեն ինչ, բաժանել իրար մեջ, ինչպես արեցին Իրաքում, Լիբիայում և հիմա անում են Եմենում>>-ասել էր եպիսկոպոս Անտուան Օդոն: Նա նշել [...]
Հինդու արմատականները շարունակում են հարձակումները քրիստոնյաների վրա
Հնդկաստանի Ջարհանդ նահանգի Խուտուտագ գյուղում հինդուիստները հարձակվել են քրիստոնյաների վրա աղոթքի ժամանակ: Morning Star News-ի համաձայն <<Anugrah Church>> քրիստոնեական համայնքի մոտ 30 անդամներ հավաքվել էին քրիստոնյաներից մեկի տանը ավանդական աղոթքի համար, երբ զենքերով, բահերով և կացիններով զինված 15 հինդու արմատականներ ներխուժել էին տուն և պահանջել, որ քրիստոնյաները հինդուիզմ ընդունեն: Երբ վերջիններս հրաժարվել էին, ապա հարձակվողները [...]






