Սիրիայի Հալեպ քաղաքի քաղդեա-կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Օդոն Catholic News գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառը զենքի առևտուրն է: <<Միջազգային մակարդակով նպատակաուղղված շարունակում են պատերազմը, մտադրված են կործանել, հողի հետ հավասարացնել ամեն ինչ, բաժանել իրար մեջ, ինչպես արեցին Իրաքում, Լիբիայում և հիմա անում են Եմենում>>-ասել էր եպիսկոպոս Անտուան Օդոն: Նա նշել էր, որ Հալեպում վտանգը ամեն տեղ է և ոչ միայն քրիստոնյաների համար: <<Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, երբ փողոց եմ դուրս գալիս, տեսնում եմ ագրեսիվ աքատություն և ծանր տառապանքներ>>-եզրափակել էր եպիսկոպոսը: