<<Save the Children>> բարեգործական կազմակերպության տվյալներով Սիրիայում երեխաների համար շատ ծանր պայմաններ են: Ավելի քան 2միլիոն սիրիացի երեխաներ այս տարի չեն կարողանում դպրոց հաճախել: Սիրիայում դպրոցական շենքերը շատ հաճախ դառնում են ռմբակոծման թիրախներ իսլամիստ գրոհայինների համար: Ավելի քան 4 հազար դպրոցներ ավերվել են օդուժի հարվածներից, ականանետային կրակոցներից կամ էլ պայթեցվել են: Ուսումնական այս տարվա սկզբում ուսումնասիրություններ են կատարվել Սիրիայի բնակչության կրթական մակարդակը պարզելու համար: Արդյունքները ողբալի էին: