Վատիկանը ապաստան է տվել սիրիացի փախստական առաջին ընտանիքին: Ծնողներին և երկու երեխաներին ընդունել է սուրբ Աննայի թեմը, որը գտնվում է Վատիկանի տարածքում: Երկրորդ ընտանիքին կընդունի սուրբ Պետրոսի թեմը: Ի դեպ Վատիկանի տարածքում գտնվում են այս երկու թեմերը, որոնք արձագանքելով Ֆրանցիսկ I-ի կոչին հյուրընկալեցին իրենց հայրենիքից հեռացած մարդկանց: Սուրբ Աննայի թեմում ապաստանած փախստականները հույն կաթոլիկներ են Դամասկոսից: Նրանց բնակեցրել են Վատիկանին պատկանող բնակարանում, որը գտնվում է սուրբ Պետրոսի տաճարի հարևանությամբ: Սուրբ Գահի գթասրտության հարցերով ծառայությունը կզբաղվի այդ ընտանիքին փախստականի կարգավիճակ տալու հարցով: Քանի որ իտալական օրենսդրության համաձայն քաղաքական ապաստան խնդրող անձանց արգելվում է առաջին 6 ամիսներին աշխատել, ապա սիրիացի այդ ընտանիքի կարիքները հոգալու է թեմը: