<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի 1800 քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վ. Կոլոկոլցևը: Նախարարի խոսքով այդ առնչությամբ 477 քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ Հակաահաբեկչական կենտրոնին առընթեր Գիտական խորհրդի հրապարակած տվյալներով Սիրիայում իսլամիստներին են միացել Ռուսաստանի 800-1500 քաղաքացի: Նրանցից 170-ը զոհվել է: Նշենք, որ <<Իսլամական պետությունը>> Ռուսաստանում արգելված է, որպես իսլամական ահաբեկչական խմբավորում: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով այդ խմբավորման կազմում կա ավելի քան 30 հազար գրոհայիններ, մինչդեռ Իրաքի իշխանությունները հայտարարում են 200 հազար անդամների մասին: Իսլամիստների շարքերում կռվում են 80 երկրների քաղաքացիներ, այդ թվում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Մարոկոյի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և այլն: