Monthly Archives: September 2015

Եգիպտացի գործարարը սկսել է  փախստականների համար կղզի գնելու  գործընթացը

Եգիպտացի  ղպտի միլիոնատեր Նագիբ Սավիրիսը  Միջերկրական ծովում  կղզի գնելու և այնտեղ  Մերձավոր Արևելքից փախստականներ  բնակեցնելու հարցի շուրջ սկսել է նախնական խորհրդակցությունները Հունաստանի և Իտալիայի կառավարությունների հետ:  Սավիրիսի խոսքով կղզում կարելի է տեղավորել  ավելի քան հարյուր հազար ընտանիք, նրանց ապահովել աշխատանքով և սոցիալական պայմաններով: Եգիպտացի գործարարը նշել էր, որ կառավարության համաձայնություն ստանալը գործի միայն սկիզբն է: [...]

By |2015-09-17T13:59:20+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ը ղեկավարում են աթեիստները

Ամերիկացի քաղաքական գործիչ և փաստաբան Դևիդ Լեյնը, ով աջակցում է  ընտանեկան ավանդական արժեքներին,  իր բլոգում գրել է, որ ԱՄՆ-ը քրիստոնեական արմատներին կարող  է վերադառնալ  միայն այն դեպքում, երբ հաղթեն <<կեղծ կրոնին>>`աթեիզմին: << Ժամանակակից Ամերիկայի հանրային կրթությունը, բարձրագույն կրթությունը, ԶԼՄ-ները, խոշոր բիզնեսը , Հոլիվուդը  ղեկավարում են աթեիստները: Իսկ նրանց գործունեության ծրագիրը  ամբողջապես դեմ է քրիստոնեական բարոյականությանը [...]

By |2015-09-17T13:57:25+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում պատանու են ձերբակալել Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կալանավորել են Ֆիլադելֆիայից 15ամյա տղայի: Ն րան կասկածում են  ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու համար: ABC հեռուստաալիքի համաձայն  պատանուն կալանավորել են օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել վերջերս: Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տեղեկացմամբ` պատանին այդ քայլին էր ցանկանում գնալ` գտնվելով << Իսլամական պետություն>> [...]

By |2015-09-17T13:53:44+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

Փախստականների դեմ ցույց Վարշավայում

ChristianToday-ի տեղեկացմամբ` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Եվրոպա եկող փախստականների դեմ  ցույց էր անցկացվել, որին մասնակցել էր ավելի քան 10 հազար մարդ: Ցույցի մասնակիցները  հայտարարել էին, որ դեմ են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից  եկող  փախստականներին, ինչպես նաև պետության իսլամացմանը:  Ցույցի գլխավոր  կարգախոսներն էին`  <<Այսօր փախստականներ, վաղը ահաբեկիչներ>>, <<Ոչ Լեհաստանի իսլամացմանը>> և <<Ոչ իսլամական շրջանի  մեր քաղաքում>>: Ցույցի [...]

By |2015-09-17T14:20:38+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստ ահաբեկիչները կաթոլիկ տաճար են հրկիզել Եմենում

Եմենի Ադեն քաղաքում մի խումբ դիմակավոր ահաբեկիչներ  հրկիզել են սուրբ Հովսեփի տաճարը: Նախնական տվյալներով  այդ անձինք  <<Ալ Քաիդա>>-ի անդամներ են: Այս եկեղեցին քրիստոնեական  վերջին  գործող տաճարներից էր Եմենում: Տաճարը գտնվում է Ադենի պատմական  կենտրոնում, որը հսկում են  կառավարությանը հավատարիմ  ուժերը: Նշենք, որ Եմենի կաթոլիկ թեմերը Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի թեմերի հետ միասին  պատկանում են [...]

By |2015-09-17T13:50:04+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

Ա. Մերկելը զարմացրել է իր հայտարարությամբ

Վերջերս Բեռնի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` պատասխանելով  Եվրոպայի համար իսլամական արմատականության վտանգավորության վերաբերյալ հարցին, զարմացրել էր ներկաներին  եվրոպական առաջնորդին ոչ տիպիկ հայտարարությամբ.<<Եթե չեք ցանկանում Եվրոպայի իսլամացումը, ապա հաճախեք եկեղեցիներ>>:  Կանցլերը  հույս էր հայտնել,  որ  եվրոպացիները կվերադառնալ  իրենց կրոնական արմատներին: Մերկելը  նշել էր, որ իսլամական արմատականության խնդիրը վերաբերում է ոչ միայն [...]

By |2015-09-16T14:26:54+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Թուրքիայում դարձյալ բարձրացվել է սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

Christian Today-ի համաձայն` հերթական անգամ Թուրքիայում  հարց է բարձրացվել Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը    մուսուլմանական  կրոնական արարողությունների վայր դարձնելու հարցը: Քրիստոնեական այս տաճարը 1935 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ: Սակայն Թուրքիայում  չեն դադարում  տաճարը  մզկիթի  վերածելու փորձերը:Երկրի մշակույթի և տուրիզմի նախարար Յալչին Տոպչուն  հայտարարել էր.<<Որպես մուսուլման, ես երջանիկ կլինեի, եթե Այա Սոֆիան  կրկին բացվեր աղոթքի համար: [...]

By |2015-09-16T14:54:42+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանսիական ամսագիրը  ծաղրի է ենթարկել սիրիացի երեխայի մահը

Ռուս Ուղղափառ եկեղեցին հույս ունի, որ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը պատասխանատվության կենթարկվի  Միջերկրական ծովում խեղդված երեքամյա քուրդ տղայի` Այլան Քուրդիի ծաղրանկարը հրապարակելու  համար: Այդ կապակցությամբ Սինոդի  հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը  հայտարարել էր.<< Այն մարդիկ, ովքեր  ծայրահեղ անհարգալից վերաբերմունք  էին դրսևորել  կրոնական սրբությունների նկատմամբ, հիմա էլ  ոտնահարում են մարդկային կյանքը,  մարդկային [...]

By |2015-09-16T14:16:13+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Պապի հրավերով Վատիկան էին այցելել Հռոմի բանտի կալանավորներ

Ֆրանցիսկ I Պապի հրավերով  Հռոմի <<Rebibbia>> բանտի ավելի քան 50 կալանավորներ այցելել են Վատիկան: Բանտարկյալները բանտի տնօրենի ուղեկցությամբ այցելել են  սուրբ Պետրոսի տաճարը,  էքսկուրսիա են կատարել Վատիկանի այգիներում  և թանգարաններում, Սիքստինյան մատուռում: Էքսկուրսավարի դերում հանդես էր եկել  անձամբ  Վատիկանի թանգարանների  տնօրեն  Անտոնիո Պաոլուչին: Էքսկուրսիայի ավարտից հետո  բանտարկյալները մասնակցել  էին  Պապի կիրակնօրյա  ավանդական քարոզին:  Բանտի տնօրեն  [...]

By |2015-09-16T14:09:57+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top