Վատիկանը խստորեն քննադատել է փախստականների վերաբերյալ Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: <<Այդ համաձայնությունը փաստացի մերժում է գաղթելու իրավունքը>>-հայտարարել էր Գաղթականների նկատմամբ հոգատարության հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Անտոնիո Մարիա Վելիոն: << Վատիկանի ռադիո>>-ում ունեցած իր ելույթում նա դատապարտել էր փախստականների արտաքսումը Եվրոպայի երկրներից և անդրադարձել էր այն դժվարություններին, որոնց առաջ կկանգնեն իրենց երկրներից հեռացած ընտանիքները: << Փախստականները փոստային ծանրոցներ չեն և ոչ էլ ապրանք>>-ասել էր կարդինալը: Նշենք, որ մարտի 18-ին Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ցանկացած անձ` լինի միգրանտ կամ փախստական, եթե անօրինական հատի Էգեյան ծովը , ապա կարտաքսվի Թուրքիայի տարածք: Պայմանագիրը սկսել է գործել ապրիլի 4-ից: