Պաղեստինի Ինքնավարության Գազա քաղաքում հնագետները հայտնաբերել են 2-րդ դարի վերջերին կառուցված քրիստոնեական տաճարի ավերակներ: Այս մասին տեղեկացրել է <<Linga>> արաբալեզու կայքը: Ավերակները գտել են Պաղեստինի զբոսաշրջության և հնությունների, ինչպես նաև կրոնի հարցերով նախարարությունների աշխատակիցները: Հնությունների նախարարության պաշտոնյա Մուհամեդ Հալլան լրագրողներին տված հարցազրույցում ասել էր.<<Քարե մեծ կտորները, որոնց վրա խաչեր են պատկերված պատահաբար են գտնվել, երբ առևտրական նոր կենտրոն կառուցելու համար հիմք էին փորում: Հսկայական սալաքարը, ինչպես նաև երկու խոշոր սյուները, որոնք վրա խաչեր են փորագրված , շատ հին են: Հնագետների կարծիքով դրանք առնվազն 1800 տարեկան են>>-եզրափակել էր Մուհամեդ Հալլան: