<<Fides>> գործակալության տեղեկացմամբ Հնդկաստանի Չաթիսգարհ նահանգում ավելի քան 40 հինդուիստ ծայրահեղականներ ներխուժել էին հիսունական քրիստոնյաների աղոթքատուն: Նրանք ընդհատել էին ծառայությունը, սպառնացել քրիստոնյաներին և իրենց հետ տարել էին Աստվածաշնչերը: Հնդիկ քրիստոնյաների համաշխարհային խորհրդի նախագահ Սաջան Ջորջը ասել էր.<< Չաթիսգարհ նահանգը առաջին տեղում է արմատական հինդուիստների թվով, ովքեր փորձում են խեղդել կրոնական ազատությունը>>: Կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ ապրիլի 5-8-ը Հնդկաստանի Գոա նահանգում անցկացվում է կոնֆերանս, որի կենտրոնական թեման քրիստոնյաներ դեմ հալածանքները և բռնարարքներն են: