Պապը հանդիպել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների հետ
Կուբա կատարած իր եռօրյա այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելել էր Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի տուն և հանդիպել նրա հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Վատիկանի մի քանի ներկայացուցիչներ, Կաստրոյի կինը, և զավակները: Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի տեղեկացմամբ մոտ 40 րոպե տևած հանդիպումը անցել էր եղբայրական և բարեկամական ջերմ մթնոլորտում: Պապը և Ֆիդել Կաստրոն քննարկել [...]









