Գեթսեմանի այգում ձիթապտղի բերքահավաք է սկսվել
Երուսաղեմի կաթոլիկ պատրիարքության տեղեկացմամբ` Գեթսեմանի այգում, որտեղ չարչարանքներից առաջ աղոթել էր Հիսուս Քրիստոսը, սկսվել է ձիթապտղի բերքահավաքը: Այգու պահապան ֆրանցիսկյան վանականները ավանդաբար Երուսաղեմի բնակիչներին և հյուրերին հրավիրում են մասնակցել բերքահավաքին: Այս տարի բերքահավաքին մասնակցում են 15 երկրներից ժամանած կամավորներ: Գեթսեմանի այգում կան դարավոր 8 ձիթենիներ, որոնք ունեն նույն ԴՆԹ-ն: Կենսաբանների խոսքով` դա վկայում է այն [...]









