Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Նա հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ: Հանդիպման ժամանակ քննարկել էին բազմաբնույթ հարցեր: Ֆրանկլին Գրեհեմը իր խոր հիասթափությունն էր հայտնել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնող օրենքի հաստատման վերաբերյալ: << Համասեռամոլությունը մեղք է, մինչդեռ այսօր Ամերիկայում նույնիսկ որոշ եկեղեցիներ են պաշտպանում այդ մեղքը: Դա սարսափելի է, դա դեմ է Աստծուն: Այդ մասին ես ասել եմ նախագահ Օբամային, սակայն նա չհասկացավ: Ցավոք մեր նախագահը քրիստոնեական աշխարհայացք չունի: Նա անաստվածություն է քարոզում>>-ասել էր Գրեհեմը: Զրույցի ընթացքում անդրադարձել էին նաև Մերձավոր Արևելքի իրավիճակին: << Նախագահ Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին, եթե նրա կառավարությունը տապալվի, ապա Սիրիայի բոլոր քրիստոնյաներին կոչնչացնեն>>-իր խորը մտահոգություն էր հայտնել Ֆ. Գրեհեմը: Նա բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Սիրիային ցույց տրվող օգնությունը` նշելով որ նախագահ Վլադիմիր Պուտինը փրկում է Սիրիայի քրիստոնյաներին: <<Ես շնորհակալ եմ Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշման համար, շնորհակալ եմ, որ դուք կանգնած եք հանուն արդարության:Իսկ Արևմուտքում ականատես ենք եկեղեցիների բարոյական քայքայմանը >>- ասել էր Ֆ. Գրեհեմը և հավելել.<<Մենք պետք է աղոթենք քաղաքական գործիչների և քրիստոնյաների համար: Ես աղոթում եմ և կոչ եմ անում աղոթել նախագահ Պուտինի համար, ով պաշտպանում է ավանդական քրիստոնեական արժեքները>>: Իր հերթին էլ Պատրիարք Կիրիլը մտահոգություն էր հայտնել Արևմուտքի բարքերի անկման վերաբերյալ:<< Վերջին տարիներին Արևմուտքի հոգևոր կյանքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Արևմտյան երկրները դադարել են հետևել քրիստոնեական արժեքներին>>- ասել էր Ռուս եկեղեցու առաջնորդը: Նա Ֆրանկլին Գրեհեմին շնորհակալություն էր հայտնել Դոնբասի բնակչությանը տրամադրած հումանիտար օգնության համար: Հանդիպման ավարտին Պատրիարք Կիրիլը ասել էր.<<Դուք համարձակորեն պաշտպանում եք ձեր հավատը, քրիստոնեական արժեքները: Դուք ձեր քարոզներով աջակցում եք և խրախուսում բազմաթիվ քրիստոնյաների>>: