<<Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը>> և <<Հրեական ազգային –մշակութային դաշնային ինքնավարությունը>> պայմանավորվել են միասին զարգացնել հրեաների կրթությունը և աջակցել հրեական համայնքներին: <<Կողմերը պարտավորվում են համատեղել ջանքերը Ռուսաստանի հրեական բնակչության շրջանում կուլտուրայի, կրթության, լուսավորության և հրեական ինքնագիտակցության մակարդակը բարձրացնելու համար>>-ասված է փաստաթղթում, որը ստորագրել են երկու կազմակերպությունների ղեկավարները` Ալեքսանդր Բորոդան և Վլադիմիր Շտերնֆելդը: Այս համաձայնագիրը նպատակ ունի հանրամատչելի դարձնել հրեական մշակույթը, համատեղ ուսումնասիրել հրեաների պատմությունը, միասին վարել լրատվական հրատարակչական գործունեություն, իրավաբանական օգնություն տրամադրել հրեական համայնքներին: <<Հուսով ենք, որ մեր միասնական աշխատանքը օգտակար կլինի հրեա բնակչության համար` կհզորանա ազգային ինքնագիտակցությունը, յուրաքանչյուր հրեա ընտանիքում խնամքով կպահեն ազգային ավանդույթները և մշակույթը>>-ասել էր Ա. Բորոդան: Հրեական այս երկու խոշոր կազմակերպությունների համագործակցությունը երկու նպատակ ունի` աջակցել և զարգացնել հրեական համայնքների կյանքը և երիտասարդությանը դաստիարակել հայրենասիրության ոգով: Նշենք, որ այդ կազմակերպությունները համատեղ իրականացնում են բազմաթիվ հումանիտար և լուսավորական նախագծեր: <<Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը>> միավորում է ավելի քան 115 սինագոգեր և հասարակական կենտրոններ Ռուսաստանի 178 քաղաքներում: Իսկ <<Հրեական ազգային –մշակութային դաշնային ինքնավարությունը>> գործում է երկրի 50-ից ավելի շրջաններում: