Նորություններ

Սուրբ Հարության տոնը կարող են նշել նույն օրը

Coptic Solidarity թերթի համաձայն`հնարավոր է, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիները Սուրբ Հարության տոնը նշեն նույն օրը: Նման առաջարկություն  էր արել  Ղպտի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Թեոդորոս II-ը: Այդ առաջարկին համաձայնել են  Հռոմի Պապը, Անտիոքի Պատրիարք Իգնատիոս Եփրեմ II-ը, Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս Բարդուղիմեոս I-ը: Նշենք, որ ղպտի Պատրիարք Թեոդորոս II-ը  առաջարկել է  գալիք տարի Սուրբ Հարության տոնը միասնական նշել  [...]

By |2015-10-28T14:06:45+04:00October 28th, 2015|Նորություններ|0 Comments

Մեծ Բրիտանիայում ավելացել է հակամուսուլմանական հանցագործությունների թիվը

Russia Today-ի համաձայն`Մեծ Բրիտանիայում հաճախակի են դարձել  հակամուսուլմանական հողի վրա կատարվող հանցագործությունները: Միայն Լոնդոնում մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը ավելացել է 70%-ով: Շատ հաճախ հանցագործություններից տուժում են կանայք, ովքեր անմիջապես  ուշադրություն են գրավում իրենց հագուստով: Հակաիսլամական  տրամադրությունների աճի և հարձակումների հետևանքով Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրել է  փոխել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների սահմանումը` հատուկ կատեգորիայում [...]

By |2015-10-28T14:14:28+04:00October 28th, 2015|Նորություններ|0 Comments

Վատիկանում Հռոմի Պապը ընդունել է 7000 գնչուների

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել է Հռոմ ուխտագնացություն կատարած գնչուների հետ: Վատիկանում կայացած հանդիպմանը ներկա էին մոտ 7 հազար գնչուներ, ովքեր կաթոլիկ Հովվապետի համար կատարեցին ազգային երգեր և պարեր: Գնչուների ուխտագնացությունը նվիրված էր Պողոս VI-րդ Պապի կողմից գնչուական թափառախումբ այցելելու 50 ամյակին: Պողոս VI-ը Հռոմի մոտ գտնվող թափառախումբ էր այցելե 1965 թվականի հոկտեմբերի 26-ին: Այս [...]

By |2015-10-28T12:40:56+04:00October 28th, 2015|Նորություններ|0 Comments

Հրանոթային արկը  հարվածել է  Հալեպի կաթոլիկ տաճարին պատարագի ժամանակ

Հրանոթային արկը հարվածել էր Սիրիայի Հալեպ քաղաքի կաթոլիկ տաճարին երեկոյան պատարագի  ժամանակ:  Բարեբախտաբար զոհեր չկան: Կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Հազենի վկայությամբ  արկի հարվածի ժամանակ սուրբ Ֆրանցիսկի տաճարում գտնվում էին ավելի քան 400 հավատացյալներ: Արկը հարվածել էր  տաճարի գմբեթին և պայթել էր դրսում: <<Եթե արկը պայթեր տաճարի ներսում, ապա  շատ մարդ կզոհվեր: Բարեբախտաբար  արկը պայթել էր [...]

By |2015-10-28T12:39:35+04:00October 28th, 2015|Նորություններ|0 Comments

Մահացել Է Իգոր Նիկիտինը

Հոկտեմբերի 27-ին  50  տարեկան հասակում  վախճանվել  է ТБН-Россия հանրային հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինը: Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, հավատարիմ քրիստոնյա, սիրող ամուսին և հայր:  Իգոր Նիկիտինը  տարիներ շարունակ իր ուժերը ներդրել է ամբողջ աշխարհում  Աստծո Խոսքի տարածմանը: Նրա կյանքն ամբողջությամբ Աստծո գործին ծառայելու հրաշալի օրինակ է: Իգոր Նիկիտինը աջակցում էր բարեգործական կազմակերպություններին, օգնում թմրամոլների  և [...]

By |2015-10-27T21:40:50+04:00October 27th, 2015|Նորություններ|0 Comments

Աղոթքների շնորհիվ 14-ամյա տղան ապաքինվել է քաղցկեղից

Christian Today-ի տեղեկացմամբ` Հյուսիսային Իռլանդիայի Բանգոր քաղաքից 14-ամյա  Ջոշ Մարտինը  բուժվել է քաղցկեղից:  Տղայի խոսքով` ինքը գիտեր, որ Աստված  հոգ է տանում իր համար և կբժշկի իրեն: Նախորդ տարվա Սուրբ Ծննդյան տոներին Ջոշին հիվանդանոց էին տեղափոխել: Նրա մոտ   կույր աղիքի բորբոքում էին  կասկածում:  Սակայն վիրահատության ժամանակ պարզվել էր, որ տղայի  մոտ քաղցկեղի  ագրեսիվ տեսակ է, [...]

By |2015-10-27T15:08:02+04:00October 27th, 2015|Նորություններ|0 Comments

Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին

Վերջերս Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների Սիրիա կատարած այցի ժամանակ  նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ մտադիր է առավել ակտիվորեն պաշտպանել քրիստոնյաներին: Նախագահի կարծիքով  քրիստոնեության  ներկայությունը  կարող է կայունություն ստեղծել այդ տարածաշրջանում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին  ռուս-սիրիական հարաբերությունները, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը: Այցի շրջանակներում ռուս պատգամավորները հանդիպել էին նաև  Սիրիայի հոգևոր առաջնորդների հետ, հումանիտար օգնություն էին [...]

By |2015-10-27T14:42:12+04:00October 27th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում իսլամիստները շարունակում են ոչնչացնել պատմական կոթողները

Տխրահռչակ <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիս Արևելյան Պալմիրա քաղաքում պայթեցրել են հինավուրց սյուները: Այս մասին տեղեկացնում է լիբանանյան առաջատար <<An Nahar>> թերթը: Պայթեցված կոթողների թվի և դարաշրջանի մասին մանրամասներ չեն տեղեկացվում: Նշենք, որ Պալմիրայի  հինավուրց  ավերակները ընդգրկված են   ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Պալմիրան ահաբեկիչների ձեռքն է անցել   ընթացիկ տարվա մայիսին: Նախքան քաղաքը  թողնելը   սիրիական [...]

By |2015-10-27T14:40:38+04:00October 27th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում տարբեր կրոնների ներկայացուցիչները  հանդուրժողականության վերաբերյալ  փաստաթուղթ են ստորագրել

Christian Today-ի համաձայն`Վաշինգտոնի Ազգային տաճարում բողոքական հովիվը, մուսուլման իմամը և այլ կրոնների ներկայացուցիչներ ստորագրել են  փաստաթուղթ, որը կոչվում է <<Կրոնի ազատությանը հավատարիմ մնալու պարտավորություն>>: Տարբեր կրոնների ծառայողները  ԱՄՆ-ի կառավարությանը,  քաղաքական գործիչներին և ամբողջ ազգին  կոչ են արել պաշտպանել հավատացյալների իրավունքները և դեմ  կանգնել  ծայրահեղականությանը, ատելությանը և խտրականությանը: Փաստաթղթում մասնավորապես ասված է.<<Մեր կրոնները սովորեցնում են, որ [...]

By |2015-10-27T16:22:16+04:00October 27th, 2015|Նորություններ|0 Comments

Մայր Թերեզային սրբերի շարքին կդասեն հաջորդ տարի

Վատիկանում ավարտվել է Մայր Թերեզայի սրբացման  նախապատրաստական գործընթացը, որի վերաբերյալ   փաստաթղթերը արդեն  հանձնել են Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի  <<Malayala Manorama>>  թերթը` վկայակոչելով  Վատիկանի աղբյուրներին: Ամենայն հավանականությամբ  հաջորդ տարվա փետրվարին Պապը կարդինալների խորհուրդ կհրավիրի, որպեսզի պաշտոնապես որոշվի  Մայր Թերեզային սրբերի շարքին դասելու  արարողության օրը: Հնդկաստանի կաթոլիկ առաջնորդները Հռոմի Պապին  խնդրել են  [...]

By |2015-10-27T14:37:24+04:00October 27th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top