Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջնականապես արգելել է Լոնդոնի արևելյան մասում  մեգամզկիթի կառուցումը` վերջակետ դնելով  այդ նախագծի իրականացման համար 16 տարի մղվող պայքարին: Մզկիթի կառուցումը իրականացնելու էր <<Tablighi Jamaat>> իսլամական կազմակերպությունը : Մզկիթը նախատեսված էր 9հազար մուսուլմանի համար և  իր չափերով երեք անգամ գերազանցելու էր Լոնդոնի սուրբ Պողոսի տաճարը: Սակայն 2012թվականին Լոնդոնի արևելյան Newham շրջանի կառավարման մարմինները  մերժել էին  մզկիթի կառուցման նախագիծը: <<Tablighi Jamaat>> կազմակերպությունը   այդ վճիռը բողոքարկել էր դատարանում: << Մզկիթի կառուցման ծրագիրը  բողոքի ալիք էր բարձրացրել Newham-ի   բնակչության  շրջանում>>-ասել էր բրիտանական կառավարությնա անդամներից մեկը: Newham շրջանի կառավարման մարմիններում մզկիթի շինարարության հարցը  քննարկելու ժամանակ ընթանում էին կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները:  Մարդաշատ ցույցեր էին կազմակերպել Բրիտանիայի  հակաիսլամական  կազմակերպությունները: Նշենք, որ <<Tablighi Jamaat>>-ը    տարածում է ջիհադի գաղափարները, մուսուլմաններին կոչ է անում չինտեգրվել եվրոպական հասարակությանը: